Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Արցախի կին պատգամավորները. լուսանկարներ

LIFE

Wnews.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանն ունի 33 պատգամավոր, որոնցից 5-ը կանայք են։ Նրանց մասին հազվադեպ ենք լսում եւ քիչ տեղեկություններ ունենք։ Ի տարբերություն Հայաստանի խորհրդարանի կին պատգամավորներից շատերի, Արցախի խորհրդարանի կին պատգամավորների մեծամասնությունն ունեն երեք եւ ավելի զավակներ։

Wnews.am-ը ներկայացնում է Արցախի կին պատգամավորներին.

բա

Լյուդմիլա Բարսեղյան.

Ծնվել է 1950թ. հուլիսի 21-ին ք.Ստեփանակերտում:
1975-1980թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի «Տարրական ուսուցման մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետում:
1975-1978թթ. աշխատել է Ստեփանակերտի հ.5 միջնակարգ դպրոցում` որպես ավագ պիոներ-ջոկատավար: 1976 թվականին արժանացել է բարձր պարգևի` Մոսկվայի Կրեմլյան համագումարների պալատում լուսանկարվելու իրավունքի:
1978-1979թթ. աշխատել է Ստեփանակերտի հ. 10 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար:
1979-1982թթ.` Ստեփանակերտի Պիոներների և դպրոցականների տան տնօրեն:
1979-1982թթ. ժամանակահատվածում ընտրվել է կոմերիտմիության երկու համագումարների պատգամավոր:
1982թ. հուլիսի 21-ին ընտրվել է ԼՂ լուսավորության աշխատողների, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների արհմիության մարզկոմի քարտուղար և աշխատել մինչև 1987թ:
1987-1993թթ. աշխատել է կրթության քաղաքային բաժնում` որպես դպրոցական տեսուչ:
1993թ. սեպտեմբերից մինչև 2015թ. մայիսի 21-ը աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես տնօրեն:
2015թ. մարտի 11-ին ընտրվել է «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ –ի խորհրդի նախագահ:
2005թ. հունիսի 19-ին ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր:
2010թ. մայիսի 23-ին վերընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր:
Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով Արցախի ժողովրդավարական կուսակցության ցուցակով:
Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Պարգևատրված է «Վաչագան Բարեպաշտ» և «Մայրական երախտագիտություն» մեդալներով:
Ունի ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

ժաննա

Ժաննա Գալստյան.

Ծնվել է 1948թ. ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքում։
1966թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ դպրոցը։
Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն։
1964թ.-ից` դեռևս միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակաշրջանից, մինչև 2004թ. աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։
1984թ.-ից նույն հաստատությանը կից գործող թատերական ստուդիայի տնօրենն էր։
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի բեմում կերտել է 70-ից ավելի դերեր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։
Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորումից հետո նշանակվել է ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է իր քաղաքացիական մասնագիտությանը՝ շարունակելով աշխատել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում։
1999-2007թթ. աշխատել է ԼՂՀ նախագահի խորհրդական։
2000-2005թթ. եղել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
2005թ. հունիսի 19-ի ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 2 ընտրատարածքից։
2007թ. հոկտեմբերի 10-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015թ. մայիսի 21-ի նիստում ընտրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ է:
Անկուսակցական է։
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է։
Ունի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Պարգևատրված է ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճան, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով, «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար», ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով։
Ունի երկու զավակ։

ռամելա

Ռամելա Դադայան.

Ծնվել է Ադրբեջանի Շամախու շրջանի Մադրասա ավանում, ծառայողի ընտանիքում:
1968թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատանքի ընդունվել ծննդավայրի դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար:
1969թ. ընդունվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1975թ. ավարտել է նույն ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը:
1973 թվականից ապրում է Լեռնային Ղարաբաղում: Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի աշխատել է Չայլվի միջնակարգ դպրոցում, հետո՝ Ստեփանակերտի թիվ 4 մսուր-մանկապարտեզում, Ստեփանակերտի օժանդակ գիշերօթիկ դպրոցում:
1979թ. աշխատել է Ստեփանակերտի հ.1 միջնակարգ դպրոցում՝ որպես արտադասարանական աշխատանքների կազմակերպիչ, 1988 թվականից՝ փոխտնօրեն:
1994թ. մարտից մինչև 2015 թ. մայիսի 21-ը զբաղեցնում էր նույն դպրոցի տնօրենի պաշտոնը: Ունի 47 տարվա մանկավարժական ստաժ:
2005 թվականից «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
2005թ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:

2005 թվականից Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության քարտուղարն է:
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:
2005թ. արժանացել է «ԼՂՀ վաստակավոր մանկավարժի» կոչման: 2011թ. պարգևատրվել է «Արցախի հանրապետության 20-ամյակ» հուշամեդալով, «Վարչապետի հուշամեդալով»: 2012թ. պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Ամուսնացած է: Ունի 3 դուստր:

արզիկ

Արզիկ Մխիթարյան.

Ծնվել է 1946 թ. նոյեմբերի 6-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում, մտավորականի ընտանիքում:
1952թ. ընդունվել է Կոճողոտի միջնակարգ դպրոցի առաջին դասարան: Միջնակարգ դպրոցի կրթությունը 3-րդ դասարանից շարունակվել է ք. Երևանում՝ Հ.Թումանյանի անվան դպրոցում: 8-րդ դասարանից հետո սովորել է Մարտակերտի շրջանի Հաթերքի միջնակարգ դպրոցում:
Մարտակերտի հ. 1 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո 1963թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1968 թվականին:
1968թ. աշխատանքի է ընդունվել Մարտակերտի շրջանի Դրմբոնի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1968թ. տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ և 1969թ. աշխատանքի ընդունվել հ.8 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1969թ. դասախոսական աշխատանքի է հրավիրվել նաև Ստեփանակերտի նորաբաց ինստիտուտ՝ որպես հոգեբանության դասախոս:
1976թ. Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ձևակերպվել է որպես հայցորդ և 1986թ. պաշտպանել թեկնածուական թեզ՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան:
1982թ. ընտրվել է բուհի արհմիության նախագահ:
1986թ. դարձել է ՌԴ և ՀՀ ազգային ակադեմիաների հոգեբաննների միության անդամ:
1987թ. ընտրվել է ինստիտուտի կուսկազմակերպության առաջին քարտուղար:
1988 թվականից Արցախյան շարժման ակտիվ մասնակից է: Ընտրվել է «Կռունկ» հասարակական կազմակերպության վարչության անդամ և «Ամարաս» բարեգործական կազմակերպության փոխնախագահ:
1989թ. ընտրվել է Մանկավարժության և կենսաբանության ֆակուլտետի դեկան:
1996թ. ընտրվել է հումանիտար ֆակուլտետի դեկան:
2010-2015թթ. աշխատել է որպես Մանկավարժության ֆակուլտետի դեկան:
Հեղինակ է 2 դասագրքերի և 42 գիտական հոդվածների:
2000թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2007թ.՝ ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Հայրենիքին, ազգային ազատագրական պայքարին, Արցախի պետական համալսարանին, ՀՀ և ԼՂՀ ՊԲ-ին մատուցած ծառայությունների համար արժանացել է պետական և գերատեսչական բարձր պարգևների:
2014 թվականից «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր թիվ 3 ընտրատարածքից:
2015թ. մայիսի 21-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի չորս որդի:

ռիտա

Ռիտա Մնացականյան.

Ծնվել է 1958թ. մարտի 21-ին Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում: Հիմնական կրթությունը ստացել է տեղի 8-ամյա դպրոցում:
1975թ. ավարտել է Ասկերանի շրջանի Բադարայի միջնակարգ դպրոցը:
1975- 1976թթ. աշխատել է Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում:
1976- 1978թթ. աշխատել է Ստեփանակերտի գինեգործարանում` որպես բանվորուհի:
1978-1982թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում և ստացել պատմության ուսուցչի որակավորում:
1982թ. աշխատանքի է անցել Բադարայի միջնակարգ դպրոցում` որպես պատմության և աշխարհագրության ուսուցչուհի:
1983թ. նշանակվել է նույն դպրոցի արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, իսկ 1996թ.`դպրոցի տնօրեն:
2006թ. տեղափոխվել է Ստեփանակերտ և նշանակվել ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր:
2006-2009թթ. համատեղության կարգով աշխատել է Աստղաշենի միջնակարգ դպրոցում` որպես «Իրավունք» առարկայի ուսուցիչ, Երևանի մենեջմենթի համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես քաղաքագիտության և փիլիսոփայության դասախոս, Ստեփանակերտի հ. 6 դպրոցում` որպես պատմության ուսուցչուհի:
2009-2015թթ. աշխատանքի է անցել ԼՂՀ Գնահատման և թեստավորման կենտրոնում` որպես քննական առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության մասնագետ:
2010-2013թթ. համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոցում` որպես «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, ՀՅԴ ընտրացուցակով:
1998 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է:
Ազգային ժողովի սոցիալական և առողջպահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds