Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ալյասկայի գագաթնաժողովը սկսեցին ամերիկացի առաջնորդի լիմուզինում անձնական հանդիպումով։ Այս մասին հաղորդում է TASS-ը։
Դրանից առաջ ԱՄՆ նախագահը ողջունեց իր ռուս գործընկերոջը և սեղմեց նրա ձեռքը՝ օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից առաջ։ Առաջնորդները իջան իրենց ինքնաթիռներից, հանդիպեցին կարմիր գորգի վրա և կարճ զրուցեցին։
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գագաթնաժողով կանցկացնեն Ալյասկայում։ Բանակցությունների վայր է ընտրվել Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի համատեղ ռազմական բազան։
Բանակցությունների հիմնական թեման ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման որոնումն է։
Ռուսական պատվիրակության կազմում էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության ղեկավարի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































