Ես չեմ հավատում դրան. Սաֆոնովը՝ Սպերցյանի «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլային գործակալ Ալեքսեյ Սաֆոնովը կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ անգլիական «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։ «Գլխավորը այն է, որ հենց Սպերցյանն ինքն է ցանկանում այսպիսի տեղափոխություն։ Չեմպիոնշիփում դժվար է լինելու, այնտեղ ավելի շատ տուրեր են անցկացվում։ Չեմպիոնշիփում հաղթելը ավելի բարդ է, քան ԱՊԼ-ում։ Այնտեղ խաղում են պարզունակ և ուժային ֆուտբոլ, պետք է լավ ֆիզիկական պատրաստվածություն ունենալ։ Բայց դա նրա ընտրությունն է։ Ես չեմ հավատում, որ «Սաութհեմփթոնը» կառաջարկի այնպիսի գումար, որը կհամապատասխանի Սերգեյ Գալիցկու ակնկալիքներին, այդ թվում՝ 12 միլիոն եվրոն։ Ակումբը մեծ գումար է պահանջելու։ «Կրասնոդարը» Սաֆոնովին վաճառեց 20 միլիոն եվրոյով, և վարկանիշի համաձայն՝ Սպերցյանին պետք է ավելի քիչ վաճառե՞ն։ Ես չեմ հավատում դրան»,– Metaratings-ի հետ զրույցում ասել է Սաֆոնովը։ Ավելի վաղ Սպերցյանը Match TV-ին տված հարցազրույցում հաստատել էր «Սաութհեմփթոնի» հետաքրքրությունը և նշել, որ ակումբը առաջարկ է ստացել նրա տրանսֆերի վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































