Իրանն ու Թուրքիան քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն և Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օքայ Մեմիշն Անկարայում քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրությունը։ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ ներկայացնելով Իրանի ԱԳ փոխնախարարի՝ Անկարա կատարած այցի մանրամասները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակն ու այդ ուղղությամբ Իսրայելի իրականացրած գործողությունները։ Հաղորդվում է, որ իրանցի ու թուրք պաշտոնյաներն ընդգծել են իսլամական աշխարհում համերաշխության և միասնության կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար Իրանի և Թուրքիայի միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։ Իրանական գործակալության փոխանցմամբ՝ Խաթիբզադեն բարձր է գնահատել Թուրքիայի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի ժողովրդին աջակցելը և նրա հետ համերաշխություն պահպանելու դիրքորոշումը՝ կապված Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































