Ադրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. Ալիև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաալիքին՝ խոսելով նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների և 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության 8243 չվերթի ինքնաթիռի կործանման մասին:
Նա նշել է, որ Ադրբեջանը սա չի համարում դիտավորյալ հարձակում:
«Մեր միակ պահանջը խոցման փաստի ճանաչումն էր, հանցագործության մեղավորների պատժումը և փոխհատուցման լրիվ վճարումը», - հավելել է Ալիևը:
Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը 2024-ի դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտակայքում: Ընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Նրանցից 32-ն է ողջմնացել:
Ալիևը հայտարարել է, որ ինքնաթիռը վնասվել է Գրոզնի քաղաքի մոտակայքում արտաքին հարվածից, ինչը հանգեցրել է կառավարման կորստի: Հուլիսին նա ասել էր, որ Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր՝ միջազգային դատարաններ ներկայացնելու Ռուսաստանի դեմ՝ կապված ավիավթարի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին զանգահարել էր Ալիևին և ներողություն խնդրել այն բանի համար, որ «ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»։ Նա պարզաբանել է, որ այդ պահին Չեչնիայում հետ էր մղվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը, և աշխատում էր ՀՕՊ համակարգը։




















































