Իսպանիայում անտառների հրկիզման գործով չորս մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանացի քննիչները հինգշաբթի հայտարարել են, որ անտառային հրդեհներ հրահրելու կասկածանքով չորս անձի են ձերբակալել, այս ամռանը մեղադրվող անձանց ընդհանուր թիվը հասցնելով 30-ի, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Վերջին ձերբակալություններից երեքը կատարվել են Կաստիլիա և Լեոնի հյուսիսարևմտյան շրջանում, որտեղ Քաղաքացիական գվարդիան հայտնել է, որ հրդեհի հետևանքով ոչնչացվել է մոտ 40 հազար հեկտար հողատարածք։
Այս շաբաթ երկու կամավոր մահացել է հրդեհների մարման ժամանակ։ Հինգշաբթի մեկ անձ էլ ձերբակալվել է Կաստիլիա և Լեոնի Պուերկաս դե Էլիստեի շրջակայքում 3000 հեկտար հողատարածք այրած հրդեհի առնչությամբ, հայտնել է Քաղաքացիական գվարդիան։
Չորեքշաբթի ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել Մալագայի հարավային հանգստավայրի շրջակայքում հուլիսի 19-ից օգոստոսի 3-ը տեղի ունեցած վեց անտառային հրդեհների առնչությամբ։
«Այս հրդեհներից մի քանիսը բռնկվել են տներին շատ մոտ»,- ասված է Քաղաքացիական գվարդիայի հայտարարության մեջ։
Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան չորեքշաբթի RAC1 ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այս ամռանը հրկիզման համար ևս 25 մարդ է ձերբակալվել, և որ դրանցից շատերը դիտավորյալ են եղել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































