Հնդկաստանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջամմու և Քաշմիր նահանգի Կիշթվար շրջանի Չոսիտի գյուղում հինգշաբթի կեսօրին տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, որոնց մեծ մասը ուխտավորներ էին, գրում Hindustan Times-ը։
Վիրավորվել է ավելի քան 100 մարդ, պարբերականին հայտնել է փոխկոմիսար Պանկաջ Կումար Շարման։
Զոհերի մեծ մասը ուխտավորներ էին, որոնք ուղևորվում էին դեպի Մաչալե Մատա հինդու տաճար, հայտարարել է Ջամմուի ոստիկանության գլխավոր տեսուչ Տուտին։ Նա նաև նշել է, որ զոհերի թիվը, հավանաբար, կարող է ավելի մեծ լինել։
Աղետը տեղի է ունեցել Չոսիտիում՝ 9500 ոտնաչափ բարձրությամբ Մաչալե Մատա տաճար տանող վերջին անցանելի կետում, տեղական ժամանակով ժամը 12-1-ը, երբ հարյուրավոր հավատացյալներ հավաքվել էին ամենամյա յատրայի (հինդուիստական ուխտագնացության-խմբ.) համար։
Սրբավայր տանող վերջին 8,5 կմ երկարությամբ արշավը սկսվում է գյուղից։
Պաշտոնյաները հայտնել են, որ 65 մարդ փրկվել է, և որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են անհարթ տեղանքում՝ հորդառատ անձրևների և ավերածությունների պատճառով: Գտնվել է Կենտրոնական արդյունաբերական անվտանգության ուժերի (CISF) մեկ աշխատակցի դին, երեքը մարդ էլ անհայտ կորած է համարվում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































