Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Volkswagen» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Հարությունյանը և Անդրանիկ Դանիելյանը։ Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։




















































