Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան
ECONOMICS
Մոլդովայի Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Կոստեստի ՀԷԿ-ը նախատեսում է զգալիորեն մեծացնել իր հզորությունը՝ իրականացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման նոր նախագծեր։ Տեղանք այցելության ժամանակ նախարար Դորին Ժունգիետուին ներկայացվել են յուրաքանչյուրը 5–10 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի և քամու էլեկտրակայանի տեղադրման տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունները, գրում է esp.md–ն։
Բացի այդ, նախատեսվում է տեղադրել էներգիայի կուտակման մարտկոցային ամակարգեր։ Ձեռնարկության կառավարիչ Իգոր Չիբոտարուի խոսքով, այդ նախագծերի իրականացումը կկրկնապատկի կայանի արտադրողական հզորությունը և կկամրապնդի դրա դիրքերը ազգային շուկայում, ներառյալ հավասարակշռման հզորությունների շուկայում ապագա աշխատանքները։
Նախագծերը կիրականացվեն ՀԷԿ-ի սեփական խնայողությունների հաշվին, որոնք ձևավորվել են նախորդ տարիների զուտ շահույթը զարգացմանը ուղղորդելու արդյունքում։ Մոտ ապագայում նախագծերը կներկայացվեն Վարչական խորհրդի հաստատմանը։
Նոր լուծումների ներդրումից հետո հիդրոէլեկտրակայանը կօգտագործի երեք էներգիայի աղբյուր՝ ջուր, քամի և արև, ինչը կնվազեցնի կախվածությունը ջրամբարում ջրի մակարդակի տատանումներից և կբարձրացնի մատակարարումների կայունությունը։ Արտադրության ծավալների աճը նույնպես համարվում է Մոլդովայի էներգետիկ անվտանգությանը նպաստող ներդրում։
Ներկայումս այդ հիդրոէլեկտրակայանն ունի մեկ 16 ՄՎտ հզորությամբ հիդրոգեներատոր, որը շահագործման է հանձնվել 1978 թվականին։ Առավելագույն արտադրանքը կազմում է տարեկան մոտ 65 միլիոն կիլովատտ-ժամ, ինչը համապատասխանում է երկրի տեղական արտադրության մոտ 6%-ին։
Կայանի շահագործման ռեժիմը կախված է ամբարտակի շահագործման վերաբերյալ Մոլդովա–ռումինական աշխատանքային խմբի որոշումներից, որոնք կայացվում են ջրամբարում ջրի մակարդակից կախված: Երբ այն իջնում է, սարքավորումները աշխատում են հերթագայությամբ: Նոր նախագծերը կմեղմացնեն նման սահմանափակումները և կբարձրացնեն օբյեկտի արդյունավետությունը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































