Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Վաշինգտոնյան հռչակագիրը չի կարող արժանապատիվ խաղաղություն ապահովել. դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է. Արտակ Բեգլարյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վաշինգտոնյան հռչակագիրը և դրա շրջանակում ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն չեն կարող կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղություն ապահովել, որովհետև դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է, և բացի դրանից, նույն Ադրբեջանը, որը միջազգային բազմաթիվ հանցագործություններ կատարած կողմ է, որևէ ձևով կաշկանդված չի զգում իրեն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Մի կողմից խաղաղությունը համապարփակ ու ներառական չէ, չի ներառում հակամարտության բոլոր հիմնական հարցերը ու չի կարգավորում, երկրորդը՝ այս հռչակագիրը չի վերացնում հակամարտության հիմնական պատճառները, այդ թվում, օրինակ՝ հայատյացության համակարգը Ադրբեջանում», - նշել է Բեգլարյանը։ 

Խոսելով ռիսկերի մասին, նա ասել է, որ դրանք հիմնականում կապված են արցախցիների իրավունքների և արդարության հետ: 

«Սա բերելու է նրան, որ նախ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս իրավիճակը, երկրորդը՝ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը սա համարելու են որպես այսպես ասած, հաղթանակ կամ խրախուսանք իրենց համար և շարունակելու են նոր հանցագործություններ ու ոտնձգություններ անել հայերի ու Հայաստանի հանդեպ։ Դրա համար պետք է, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խաղաղությունը լինի, որպեսզի ադրբեջանական կողմն էլ հասկանա, որ սկզբունքները պահպանվում են և իրենք նոր հանցագործությունների չեն կարող գնալ», - ընդգծել է Արցախի նախկին ՄԻՊ-ը։ 

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ունենում են հանդիպումներ, քննարկումներ կապված  արցախցիների իրավունքների հետ, Բեգլարյանը պատասխպանել է՝ այո: 

«Տարբեր հանդիպում, քննարկումներ սովորաբար ունենում ենք արցախցիներով և հասարակական կազմակերպություններով, հանրային գործիչներով, նաև պետական պաշտոնյաների հետ: Բոլորս հասկանում ենք, որ մեր լծակները և ռեսուրսները խիստ սահմանափակ են, բայց մյուս կողմից, որքան մենք ողջ ենք ու կանք, մենք առնվազն բարձրաձայնում ենք մեր իրավունքների մասին», - նշել է նա, հավելելով՝ հիմնական հարցը ՀՀ-ում պաշտոնական դիրքորոշման փոփոխությունն է: Բեգլարյանը հույս է հայտնել, որ գալիք իշխանությունները ավելի արդար և ներառական որոշումներ կկայացնեն:

Արտակ Բեգլարյանը, շարունակելով թեման, ասել է, որ գործող իշխանությունները արցախցիների ձայնը չեն ուզում լսել, ընդ որում ոչ միայն արտաքին քաղաքական հարցերում, այլ նաև ներքին որոշումներում, որոնք վերաբերում են ներսում արցախցիների իրավունքների պաշտպանությանը և շատ դժվար է լինում նրանց հետ որևէ երկխոսության գնալ: 

«Հիմնականում հանրային ճնշման, հրապարակային բողոքի ակցիաների արդյունքում որոշակի բանակցություններ ունեցել ենք, կիսատ-պռատ կոսմետիկ բարելավումներ են արել գործող որոշ ծրագրերում, բայց խոշոր առումով կարող ենք ասել, որ գործող իշխանությունները գրեթե զրոյական ներառականության քաղաքականություն են վարում արցախցիների հանդեպ», - նշել է նա:

Արցախի նախկին ՄԻՊ-ն անդրադարձել է նաև Երևանում Արցախի ներկայացուցչության շենքին, նշել, որ այն վերցնելու քաղաքական որոշում կար, որովհետև գործնական առումով դարձել էր Արցախյան պետական ինստիտուտների հենարանը, և սիմվոլիկ առումով՝ Արցախի ժողովրդի համար խորհրդանիշ միակ կառույցը: 

«Այդ պատճառով իրենք որոշել են, որ պետք է նաև այս հենարանը վերացնել: Ես վստահ եմ՝ նաև ադրբեջանական կողմն է այսպիսի հարցեր բարձրացրել, այդ թվում, որ նայում ենք ստորագրված համաձայնագրի նախագծում՝ համապատասխան ձևակերպումներն առկա են», - ասել է նա և եզրափակել խոսքը, նշելով, որ արցախցիները և Արցախի հարցով մտահոգ անձինք, հանրային ճնշմամբ, նաև իրավական գործիքակազմերով, պետք է թույլ չտան այդ շենքը խլել արցախցիներից։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank