Ռուսաստանը մեծացրել է Հայաստան մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալը
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը մեծացրել է Հայաստան մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Դրա մասին հայտնել է Агроэкспорт-ը։
2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան մատակարարված գյուղատնտեսական արտադրանքի առաջատար 3 տեսակներն են.
ցորենը (ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար),
շոկոլադը (ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար),
ալրային հրուշակեղեն (ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար)։
Մասնագիտական գնահատականներով՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներին մատակարարել է մոտ 4,6 միլիոն տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ ավելի քան 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն արժեքային առումով աճել է 10%-ով։
Ռուսաստանից մատակարարումների ծավալը ԵԱՏՄ անդամ երկրների միջև բաշխվել է հետևյալ կերպ (արժեքային առումով).
Բելառուս՝ 45% մասնաբաժին
Ղազախստան՝ 43%
Ղրղզստան՝ 7%
Հայաստան՝ 5%։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































