Նազելիների նոր հաջողությունները
SOCIETY
Գյումրիում օգոստոսի 1-4-ը տեղի ունեցավ գեղարվեստական մարմնամարզության «Բարեկամություն» 18-րդ մրցաշարը՝ նվիրված Գյումրիում գեղարվեստական մարմնամարզության հիմնադրման 25-ամյակին: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ մրցաշարին մասնակցեց Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի յոթ մարզուհի: Մարզիչ Ինգա Փարսադանյանի սանուհիները բոլորն էլ հաղթող դարձան՝ բարձր պահելով հարազատ քաղաքի և մարզօջախի պատիվը:
Ավելի վաղ մարզադպրոցի երկու սանուհիները աչքի էին ընկել 2025 թ. ՀՀ առաջնությունում, ընդ որում Մարիա Նազարյանը հաղթող էր ճանաչվել երկու մրցաձևում՝ գուրզերով և գնդակով, նույն առաջնությունում երրորդ մրցանակակիր դարձավ Էդիտա Սաղաթելյանը (գնդակ մրցաձևով): Մրցանակակիր մարզուհիներին և նրանց մարզիչ Ինգա Փարսադանյանին օրեր առաջ ընդունեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, շնորհավորեց հաղթանակի առթիվ, հաջողություններ մաղթեց առաջիկա մրցումներում, պատրաստակամություն հայտնեց միշտ լինել նրանց կողքին:
Համայնքի ղեկավարը մարզուհիներին և նրանց մարզչին հանձնեց պատվոգրեր և դրամական պարգև, ինչպես նաև սպորտային հագուստներ:




















































