Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ այս գրանցված առավել կարևոր հանգրվան:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձեռքբերված պայմանավորվածության, մասնավորապես «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչումն նշանակալի ազդեցություն կունենա Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:
Արարատ Միրզոյանը Կայա Կալասին շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից շնորհավորանքի համար:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































