Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» երրորդ փուլ
SPORTԱշխարհի 12-րդ ռակետ, 29-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ։ Երկրորդ փուլում նա 6:4, 7:6 (8:6) հաշվով հաղթեց 24-ամյա ֆրանսիացի Վալենտին Ռուայեին (վարկանիշային աղյուսակում 104-րդը)։
Խաղը տևեց 1 ժամ 51 րոպե։ Դրա ընթացքում Խաչանովը յոթ անգամ էյս մատուցեց, ոչ մի կրկնակի սխալ թույլ չտվեց և վաստակած 11-ից երեք բրեյք-փոյնթ իրացրեց։ Ֆրանսիացին ուներ վեց էյս, երկու կրկնակի սխալ և վաստակած երեքից երկու բրեյք-փոյնթ իրացրեց։
Խաչանովը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կմրցի 24-ամյա ԱՄՆ ներկայացուցիչ Ջենսոն Բրուքսբիի (101) հետ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



