9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը. այս մասին ասվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) ֆեյսբուքյան հրապարակման մեջ:
Ինչպես նշվում է ակումբի ֆեյսբուքյան էջում, վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է երեք օր՝ մեկնարկը հուլիսի 29-ին: Թիմը բաղկացած է եղել 29 մասնակցից, որից 20-ը՝ 9-19 տարեկան երեխաներ և պատանիներ, 7 ծնող, 2 ուղեկցորդ։
«Ծանոթացեք, Վարդանն է։ Վարդանն 9 տարեկան է և այս տարի 01.08.2025թ. բարձրացել է Արարատ լեռը։ Այս պահին ամենափոքր հայ «լեռնագնացն» է, ով բարձրացել է Արարատը», - ասված է հրապարակման մեջ։


Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



