«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2027 թվականին
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Lionsgate կինոընկերությունը հայտարարել է Մել Գիբսոնի բիբլիական էպոսի՝ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության թողարկման մասին։ Ինչպես հաղորդում է Variety-ն, ֆիլմը կկոչվի «Քրիստոսի Հարությունը» և դուրս կգա երկու մասով։
Առաջին մասը մեծ էկրաններին կհայտնվի 2027 թվականի մարտի 26-ին (Կաթոլիկ եկեղեցու Սրբազան ուրբաթին): Երկրորդ մասը նախատեսվում է ցուցադրել մայիսի 6-ին, երբ նշվում է Քրիստոսի Համբարձման տոնը:
Հիսուս Քրիստոսի դերը կրկին կկատարի Ջիմ Քավիզելը։ Սյուժեի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում։
Մել Գիբսոնը աշխատում է այս նախագծի վրա դեռևս 2016 թվականից։ Սցենարը նա գրել է իր եղբոր և Ռենդալ Ուոլեսի հետ համատեղ։
Հիշեցնենք, որ 2004 թվականին թողարկված «Քրիստոսի չարչարանքները» հավաքել է 612 միլիոն դոլար համաշխարհային վարձույթում՝ դառնալով ամենաշահութաբեր կրոնական ֆիլմերից մեկը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































