Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025 թ. Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդութեամբ Վաշինգտոնում ստորագրուած ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ յայտարարութիւնը ո՛չ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետութեան պետական եւ ազգային շահերը, այլեւ հարուած է Հայաստանի ինքնիշխանութեանը։

ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականութիւնն ու անհաւասարակշիռ որոշումներն ընդունուել են գաղտնիութեան պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հաւաքական իրաւունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրաւէրներ եւ սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնն ու ՀՀ տարածքային ամբողջականութիւնը՝ կասկածի տակ դնելով ՀՀ պետականութեան գոյութիւնը։

Շարունակական կեղծիքների, սուտ խոստումների եւ ամբոխավարութեան քողի ներքոյ ոտնատակ են տրուել Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը։ ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած ապազգային եւ անհեռանկար քաղաքականութեան արտացոլանք հանդիսացող, իր էութեամբ հակապետական յայտարարութիւնը մէկ նպատակադրում ունի՝ ի գին ՀՀ իրաւունքների՝ օտար շահեր սպասարկող ՀՀ իշխող վարչակազմի վերարտադրութիւն՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։

Ադրբեջանի շարունակական նախապայմանների, արցախահայութեան նկատմամբ իրականացուած ցեղասպանական գործողութիւնների, Արցախի էթնիկ զտման եւ ամբողջական հայաթափման, ՀՀ տարածքների բռնազաւթման, Բաքւում ընթացող կեղծ դատավարութիւնների եւ արցախահայութեան վերադարձի իրաւունքի ոտնահարման եւ յանուն շահի այս ամէնի վրայ մեծ տէրութիւնների աչք փակելու պայմաններում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորումը ո՛չ միայն իրատեսական չէ, այլեւ՝ բնոյթով կապիտուլացիոն:

Ըստ այդմ.

• Յայտարարում ենք, որ Արցախի հակամարտութիւնը լուծուած չէ եւ միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս ԵԱՀԿ-ն, որպէս այս խնդրի կարգաւորման միջազգային օրինական մանդատ ունեցող միակ հարթակ՝ պարտաւոր են գործել այն յանգուցալուծելու ուղղութեամբ։

• Ընդգծում ենք, որ ստորագրուած յայտարարութիւնը, ըստ էութեան, օրինականացնում է միջանցքի գաղափարը եւ ուղղուած է բացառապէս ադրբեջանական շահերի սպասարկմանը։

• Հաստատում ենք, որ ցանկացած անուամբ եւ կարգավիճակով՝ Ադրբեջանին Հայաստանի Հանրապետութեան տարածքով «անխոչընդոտ հաղորդակցութիւն» տրամադրելը, իրականում «թուրանական միջանցք»-ի իրացում է եւ Հայաստանի իքնիշխանութեան ոտնահարում։

• Պահանջում ենք՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զինուած ուժերի դուրսբերում, Արցախի ռազմաքաղաքական պատանդների անյապաղ ազատ արձակում, Արցախի հայութեան հաւաքական, անվտանգ, երաշխաւորուած եւ արժանապատիւ վերադարձի համար պայմանների ստեղծում։

• Համոզուած ենք, որ ռազմական գործողութիւնների եւ ցեղասպանական յանցագործութիւնների արդիւնքում ձեւաւորուած ստատուս քվոն չի կարող յանգեցնել կայուն խաղաղութեան։

Հ.Յ.Դաշնակցութիւնը հաւատարիմ է մնում ժողովրդավարութեան, արդարութեան եւ արժանապատիւ խաղաղութեան հաստատման միջազգային սկզբունքներին։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards