Հայաստանը «Թրամփի ճանապարհի» կառավարումը 99 տարով մեզ է հանձնում. ԱՄՆ նախագահ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք լուծել ենք շատ կարևոր հարց, դա հատուկ տարանցիկ գոտի է, տարածք, որը Ադրբեջանին թույլ կտա լիարժեք մուտք ունենալ Նախիջևան և միևնույն ժամանակ լիովին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ ԱՄՆ նախագահ Թրամփը դրա մասին հայտարարել է Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ՝ անդրադառնալով «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծին։
«Այսպիսով, նրանք (Հայաստանը և Ադրբեջանը - խմբ.) կկարողանան ապրել և աշխատել միասին։ Դա շատ կարևոր տարածք է երկու երկրների համար»,- նշել է նա։
Ըստ նրա՝ Հայաստանը ստեղծում է բացառիկ գործընկերություն Միացյալ Նահանգների հետ՝ «այդ միջանցքը զարգացնելու համար», որի կառավարումը կտևի 99 տարի և կարող է երկարաձգվել ևս 99 տարով։
«Մենք ակնկալում ենք, որ ամերիկյան ընկերությունները մեծ գումարներ կծախսեն այդ երկրներում, և դա տնտեսական օգուտներ կբերի երեք երկրներին։ Տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի։ Միացյալ Նահանգները համաձայնագրեր է կնքում երկրների հետ առևտրի, տնտեսության և տեխնոլոգիաների ոլորտներում, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում»,- նշել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































