«Նապոլիի» երկրպագուներն աջակցել են ռասիզմի «զոհ» դարձած ֆուտբոլիստին (լուսանկար)
SPORTԻտալական «Նապոլիի» երկրպագուները գեղեցիկ ակցիա են կազմակերպել «Կարպիի» դեմA Սերիայի 24-րդ տուրի խաղում, որում աջակցել են ֆրանսիացի պաշտպան Կալիդու Կուլիբալիին, գրում է Gazzetta dello Sport-ը:
Բանն այն է, որ «Նապոլիի» ու «Լացիոյի» միջեւ նախորդ տուրի խաղում հռոմեական ակումբի ֆանատները ռասիստական բնույթի արտահայտություններ էին արել սեւամորթ ֆուտբոլիստի հասցեին: «Կարպիի» դեմ խաղում «Նապոլիի» երկրպագուները ստադիոն էին եկել Կուլիբալիի դիմակներով:
Հիշեցնենք, որ «Նապոլին» Իտալիայի առաջնության առաջատարն է եւ պահպանում է 2 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ:




1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



