Վաճառված թունավոր ալկոհոլից մահացածների թիվը հասել է 12-ի․ ՌԴ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադլերի «БаZар» շուկայում վաճառված կեղծ չաչայից թունավորման հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի։ Այս մասին հայտնում է Mash-ը։
Վերջին դեպքերի արդյունքում մահացել են Դոնեցկի երեք բնակիչ և Պսկովի բնակիչ։ Ըստ հրապարակված տվյալների՝ նրանք չաչան գնել են շուկայից, տարել տուն, օգտագործել և մահացել համատեղ օգտագործումից հետո։
Տարածքում իրականացված ստուգումների ընթացքում իրավապահները առգրավել են 161 լիտր ինքնաշեն ալկոհոլ։ Կեղծ ալկոհոլ վաճառելու կասկածանքով ձերբակալվել են 31-ամյա Օլեսիան և նրա 71-ամյա տատը՝ Էտերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ իբրև շուկայում գիտակցաբար վաճառել են ֆալսիֆիկացված խմիչք՝ որպես գինի և չաչա։
Նախկինում նույնպես հաղորդվել էր թունավորման դեպքերի մասին․ մահացել էր ամուսնական զույգ, ժամանած Խաբարովսկի երկրամասից։
Նախաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































