Yerevan, 08.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք ունենք գործելու երեք տարբերակ Ադրբեջանի հետ հարաբերություններում. Իրանի նախագահի որդի

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի նախագահի որդին՝ Յուսեֆ Փեզեշքիանը, պատասխանել է Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ քննադատությանը։

«Ոմանք արդեն որոշ ժամանակ շարունակ հայտարարում են, որ «Ադրբեջանն Իսրայելին օգնել է պատերազմում»։ Նման հայտարարություն անելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել այս հայտարարությունը հաստատող փաստաթղթերն ու ապացույցները։ Արդյո՞ք հետախուզական և անվտանգության ծառայությունները հայտնել են դրա մասին։ Ի՞նչ ապացույցներ կան, որ Ադրբեջանն Իսրայելին աջակցել է Իրանի դեմ պատերազմում։ Անվտանգության մարմինները դա չեն հաստատել։

Ի՞նչ օգուտ կբերի այս հայտարարությունը մեր երկրին։ Արդյո՞ք մենք ուզում ենք, որ մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ լարված լինեն։

Իրանն ունի երեք տարբերակ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Առաջինը՝ մենք ուզում ենք կռվել Ադրբեջանի հետ կամ Ադրբեջանին հրահրել մեր դեմ պատերազմի։

Երկրորդը՝ մենք ուզում ենք երկու երկրներն էլ լինեն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում՝ առանց Ադրբեջանի հետ մեր հարցը լուծելու։

Երրորդ տարբերակն այն է, որ մենք ուզում ենք հարևաններ լինել և միասին աշխատել՝ չնայած փոխադարձ տարաձայնություններին։

Առաջին տարբերակն, անշուշտ, երկրի շահերից չի բխում։ Դժբախտաբար, հնչեցված մեղադրանքները երկիրը մղում են դեպի առաջին տարբերակը։ Երբ ինչ-որ մեկն ասում է, որ Ադրբեջանն օգնել է Իսրայելին պատերազմում, դա նշանակում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է։ Երբ ասում են, որ Ադրբեջանը մեր թշնամին է, դա նշանակում է, որ մենք պետք է կռվենք նրա դեմ։ Ես չեմ կարծում, որ երկրի մտավորականները նման մտադրություններ ունեն։

Երկրորդ տարբերակի կողմնակիցներն իրականում կարծում են, թե մենք Ադրբեջանի հետ թշնամի ենք, բայց չենք պատերազմի։ Այս տարբերակը ևս անկասկած մեր շահերից չի բխում։ Պատերազմը միայն ռազմական գործողություն չէ։ Նրանք միջազգային ֆորումներում քվեարկում են ձեր դեմ և որոշակի դիրքորոշում են ընդունում։ Նրանք կարող են վնասել տնտեսությանը...

Երրորդ տարբերակը հիմնված է այն ենթադրության վրա, որ բոլոր քաղաքական և միջազգային հարցերի, ինչպես նաև պետական կառավարման մանրամասների վերաբերյալ նույն դիրքորոշումներով ու մոտեցումներով երկու երկրներ և կառավարություններ չկան։ Հետևաբար, բնականաբար, տարբերություններ կան։ Սակայն ի հեճուկս տարբերություններին և երբեմն իրարամերժ շահերին, մենք կարող ենք գտնել ընդհանուր հարցեր, որոնց շուրջ կարող ենք համագործակցել և օգուտ բերել միմյանց։

Տնտեսական, առևտրային և նույնիսկ անվտանգության հարցերում մենք կարող ենք օգնել միմյանց և հնարավորինս լուծել կամ փորձել տարաձայնությունները նվազագույնի հասցնել։ Ես խորապես համոզված եմ, որ ոմանք բարի մտադրություններ ունեն, բայց չեն գիտակցում, որ իրենց համառությունը ոչ միայն վնասում է երկրին, այլև ծառայում է Իսրայելի բարօրությանը։ Եկեք զգույշ լինենք, որպեսզի Իսրայելի ձեռքում անգիտակից խաղազինվորներ չդառնանք»,- նշել է Յուսեֆ Փեզեշքիանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46