Հին Կապանի պեղումները նոր ու առավել հետաքրքիր փուլ են թևակոխել
SOCIETYՆախորդիվ բացված շինությունների տակից արդեն իսկ հայտնաբերվել են հին բազիլիկ եկեղեցու (ենթադրաբար՝ 4-6-րդ դարեր), ձիթհանի հետքեր, աղյուսե հատակ, շքամուտքի եզրաքարեր, սյան խարիսխներ։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Քննարկվել է այստեղ հնագիտական աշխատանքների ու պեղումների ժամկետի երկարացման անհրաժեշտությունը։
Աշխատանք է տարվում Հին Կապանը զբոսաշրջային գրավիչ ուղղություն դարձնելու նախագիծ իրականացնելու և դրա համար ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։
Այս ծրագիրն իրականացվում է «ԶՊՄԿ»-ի հետ համատեղ՝ Կապանում զբոսաշրջության զարգացումը խթանելու համատեքստում։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



