101 տարեկանում մահացել է Բրոդվեյի լեգենդ Ջեյն Մորգանը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեյն Մորգանը մահացել է 101 տարեկան հասակում: Ըստ The Hollywood Reporter-ի, արտիստը մահացել է օգոստոսի 4-ին Նեյփլի (Ֆլորիդա) հոսպիսում: Նրա հարազատները հաստատել են նրա մահվան լուրը։
«Մեր սիրելի Ջեյնը խաղաղությամբ մահացավ քնի մեջ», - ասել է ընտանիքի ներկայացուցիչը։
Արտիստի իրական անունը Ֆլորենս Քեթրին Քերիե էր: Բեմում նա ելույթ է ունեցել Ջեյն Մորգան կեղծանվամբ: Երգչուհին իր կարիերան սկսել է Եվրոպայում, որտեղ նա արագորեն հայտնի է դարձել, իսկ ավելի ուշ լայն ճանաչում է ձեռք բերել նաև Միացյալ Նահանգներում։
Մորգանը հայտնի պրոդյուսեր և երաժշտական գործակալ Ջերի Վայնտրաուբի այրին էր, որը աշխատել է այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան։
Երգչուհին բազմիցս ելույթ է ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի և մի շարք ԱՄՆ նախագահների համար՝ Ջոն Քենեդիից մինչև Ջորջ Բուշ Ավագը: Վերջինիս վարչակազմի ընթացքում նա ծառայել է Սպիտակ տան արվեստի և հումանիտար գիտությունների կոմիտեում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































