Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Մարող արևը. Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի մռայլ ապագան

ECONOMICS

Կարծես թե իշխանությունները Հայաստանի էներգետիկ ոլորտը տուրբուլենտության մի գոտուց մյուսը գցելու ռազմավարությունն են որդեգրել՝ անտեսելով երկարաժամկետ ռազմավարական մտածողությունը։ Նախ իշխանությունների օրակարգում ՀԷՑ-ի, այսպես կոչված, «ազգայնացման» օպերացիան էր, որի հետևանքներն առաջիկա ամիսների ընթացքում միանշանակ ի հայտ կգան, այնուհետև հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արևային կայաններ տեղադրելուն ուղղված վարկերի սուբսիդավորման ծրագիրը, ինչին զուգահեռ «օդում կախված» լուրերի համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ է մշակվում, որի ուժի մեջ մտնելու պարագայում հայաստանյան արևային էներգետիկայի կենսունակ ոլորտը կվերածի զուտ թղթային կարգավիճակ ունեցող չզարգացող ճյուղի։ Բանն այն է, որ նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները, թեև առաջին հայացքից տեխնիկական բնույթ են կրում, սակայն իրականում հանգեցնելու են լրջագույն հետևանքների։ Խոսքը վերաբերում է արևային էլեկտրաէներգիա արտադրողների և բաշխիչ ցանցի միջև իրականացվող փոխհաշվարկի (Net-Metering-ի) պարբերականության փոփոխությանը՝ տարեկան հաշվարկից անցում դեպի ամսական և ժամային հաշվարկների։

Ինչպես հայտնի է՝ արևային կայաններ են շահագործում և արևային էլեկտրաէներգիա արտադրում ինչպես առաձին ոլորտային ընկերությունները, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ ասել է թե ՀՀ սովորական քաղաքացիները։ Մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ՝ արևային կայան շահագործողի (ինքնավար էներգաարտադրողների) մոտ տեղադրված է երկկողմանի հաշվիչ սարք, որը ներկայումս գործող կարգով ֆիքսում է, թե հաշվարկային տարվա ընթացքում (մայիսի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը) որքա՞ն հոսանք է մատակարարվել բաշխիչ ցանցին և ցանցից որքան հոսանք է ստացվել՝ սպառման համար։

Հաշվարկային տարվա ավարտից հետո կատարվում է փոխհաշվարկ ու, արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի քանակների դրական տարբերության դեպքում, բաշխիչ ցանցը ինքնավար էներգաարտադրողին վճարում է այդ տարբերության համար` մեծածախ շուկայի տվյալ տարվա նվազագույն գնով։ Օրինակ, 2024-2025թթ. հաշվարկային տարվա համար այդ վճարը բավական ցածր է եղել՝ 1 ԿՎտ ժամի արժեքը կազմել է 13.17 դրամ։

Ընդ որում, հատկապես սովորական անհատների պարագայում արևային կայան տեղադրելու հիմնական մոտիվացիան պայմանավորված չի եղել հաշվարկային տարվա ավարտից հետո բաշխիչ ցանցից գումար ստանալով, այլ նրանով, որ արևային կայան տեղադրելով հնարավորություն էր ընձեռնվում ամռան արևոտ օրերին արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան այսպես ասած «ի պահ հանձնել» բաշխիչ ցանցին և այնուհետև այն օգտագործել ձմռան ամիսներին, երբ արտադրված հոսանքը չի բավականացնում սպառման համար՝ բնականաբար այս միջոցով կլորիկ գումար խնայելով։

Եթե օրենսդրական փոփոխության մասին շրջանառվող խոսակցությունները հաստատվեն, ապա վերոհիշյալ փոխհաշվարկը (Net-metering-ը) 2026թ. մայիսի 1-ից հետո տեղադրված արևային կայանների համար իրականացվելու է բացառապես նոր կարգով՝ փոխհաշվարկը տարեկանից կդառնա ամսական (մեծ ինքնավար էներգաարտադրողների համար՝ նույնիսկ ժամային)։

Օրենքի նման փոփոխության ընդունումը բիզնես-տրամաբանության տեսանկյունից վերջնականապես անիմաստ կդարձնի բնակչության կողմից արևային նոր կայանների տեղադրումը, քանի որ միակ օգուտը կմնա դրական տարբերության դեպքում բաշխիչ ցանցին վաճառված արևային էներգիայի դիմաց ստացած ցածր սակագնով հաշվարկված գումարը։

Ինչ վերաբերում է արդեն իսկ տեղադրված ու գործող կայաններին, ապա ասում են, որ նախագծի անցումային դրույթներով «մեծահոգաբար» ամրագրվելու է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղադրված կայանների համար փոխհաշվարկի հաճախականության փոփոխությունը կատարվելու է կայանի տեղադրման ամսաթվին հաջորդող հաշվարկային տարվա սկզբից 5-8 տարի անց (կախված ինքնավար էներգաարտադրողի տեսակից)։ Կարելի է եզրակացնել, որ կոնկրետ այս դրույթը ներառվելու է՝ զուտ հնարավորություն տալու համար մարել արևային կայանների տեղադրման համար վերցված վարկերը։

Այլ կերպ ասած՝ իշխանությունները քաղաքացիներին ասում են. «մենք ձեզ թույլ կտանք հասցնել փակել ձեր վարկերը, հետո մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Փաստորեն, մարդիկ պետք է երջանիկ լինեն, որ հազիվհազ կկարողանան փակել արևային կայանի տեղադրման համար վերցված վարկը (որը, կախված կայանի հզորությունից, սովորաբար կազմում է մոտավորապես 1.5-3 մլն դրամ), իսկ հետագայում «անվճար» էլեկտրաէներգիա արտադրելու և սպառելու պլանները կմնան որպես չիրականացած երազանք։

Իսկ ի՞նչ է լինելու այն տնտեսավարողների հետ, որոնց մրցունակությունը կախված է արևային կայանների միջոցով ինքնաբավության և ծախսերի կրճատման հնարավորությունից։ Ի՞նչ է լինելու այն հազարավոր ֆերմերների, փոքր և միջին բիզնեսների հետ, որոնց բյուջեն կառուցվել է հենց արևային էներգիայի հաշվին ծախսերի օպտիմալացման տրամաբանությամբ։ Միանշանակ է, որ, եթե շրջանառվող խոսակցությունները ճշմարտացի լինեն, ապա փոփոխության հետևանքներն առավել շոշափելի կլինեն մարզերում, որտեղ ոլորտն առավել դինամիկ զարգացում է ապրել։ Ֆերմերներն ու ինքնուրույն արտադրողները կարող են կորցնել իրենց մրցունակությունը ինչպես տեղական շուկայում, այնպես էլ՝ արտահանման հնարավորությունների առումով։ Էլ չասած, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար նախկինում գայթակղիչ ներդրումները կարող են վերածվել տնտեսական բեռի, իսկ դրանցից շատերը պարզապես կդառնան վնասաբեր։ Արդյունքում՝ սպառնալիքի տակ կհայտնվի աշխատաշուկան։

Հարկ է նշել, որ այս օրենսդրական փոփոխությունը լրջագույն խնդիր կդառնա ոչ միայն արևային կայան տեղադրած անձանց և կազմակերպությունների, այլև Հայաստանում արևային էներգետիկայով զբաղվող շուրջ 70 ընկերությունների համար։ Այդ ընկերությունները 2016թ.-ից ի վեր ոլորտում կատարել են շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ, ստեղծել ավելի քան 3000 աշխատատեղ, իսկ միայն 2024թ. պետբյուջե վճարել են 4.1 մլրդ դրամ հարկեր։

Արևային կայանների տեղադրման ոչ-շահավետ դառնալն անդառնալիորեն կհարվածի այս ոլորտին, կկրճատի պետական բյուջեի մուտքերը, կվատթարացնի առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ ներդրումային միջավայրը, կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, իսկ մինչ այդ կատարված ներդրումները կդառնան կորցրած տնտեսական պոտենցիալ։

Ըստ շրջանառվող լուրերի, իշխանություններն իրենց այս հերթական «գլուխգործոցը» հիմնավորում են այսպես կոչված էներգետիկ համակարգի բալանսավորման խնդիրներով. արևային էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի արագ զարգացումը գերազանցել է պետության ենթակառուցվածքային և տեխնիկական հնարավորությունները, ինչի պատճառով համակարգը բախվել է լրջագույն մարտահրավերների։ Հայաստանի «հեռատես» իշխանությունների գնահատմամբ արևային էներգիայի արտադրությունը գերազանցում է սպառումը՝ հատկապես ցերեկային ժամերին։

Օրինակ, 2024թ.-ի ամռանը կեսօրին սպառումը կազմել է 650 ՄՎտ, մինչդեռ միայն արևային կայաններն արտադրել են շուրջ 780 ՄՎտ։ Այդ ավելցուկը շատ հաճախ ստիպված չեզոքացնում են ի հաշիվ էլեկտրաէներգիայի արտադրության մյուս աղբյուրների՝ ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի և ՀԷԿ-երի «բեռնաթափման»։

Երբ ամբողջ զարգացած աշխարհը շարժվում է դեպի վերականգնվող էներգիայի առավելագույն օգտագործում և ավանդական ռեսուրսների կրճատում, Հայաստանում օրենսդրական նման նախագծի ընդունումը կնշանակի միայն մեկ բան՝ պետական քաղաքականությունից բացարձակապես դուրս թողնել արևային էներգետիկայի զարգացումը։ Տարածաշրջանում, որտեղ էներգետիկ անկախությունը կենսական նշանակություն ունի, իշխանություններն ընտրում են հետընթացի ճանապարհը: Սա ոլորտի հանդեպ կիսաքաղաքական ու կիսատնտեսական թշնամանք է այն տրամաբանությամբ, որ եթե համակարգը դժվար է կառավարել, ապա ավելի հեշտ է այն ուղղակի չեզոքացնել։

Փոխանակ հպարտանալու, որ Հայաստանն արևային էներգիայի արդյունավետ օգտագործման առաջատարն է դառնում տարածաշրջանում, իշխանությունները նախընտրում են խեղդել այդ ներուժը՝ «ցավող գլուխը բուժելու փոխարեն՝ այն կտրելով»:

Տեխնոլոգիական առաջընթացը կառավարելու անկարողությունից զատ գուցե առկա են նաև այլ պատճառներ, օրինակ՝ վախը ապակենտրոնացված համակարգից։ Հստակ է մեկ բան՝ այս փոփոխությունը կդառնա ոչ միայն տնտեսական, այլև խորապես քաղաքական ազդակ առ այն, որ իշխանությունները հրաժարվում են իրենց քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու սեփական երկրի էներգետիկ անվտանգության ու տնտեսական կայունության կառուցմանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն քաղաքական կարճատեսություն, այլև՝ նպատակաուղղված սաբոտաժ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։

USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank