Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Գողության դեմ պաշտպանիչ աքսեսուարներ, միջատների խայթոցների դեմ միջոցներ և արտաքին մարտկոցներ. ի՞նչ են հայերն ամռանը գնել Ozon-ում

SOCIETY

Ամառը Հայաստանում սկսվել է արձակուրդի ակտիվ նախապատրաստությամբ. Ozon-ի պատվերները ցույց են տալիս, որ հանրապետության ավելի ու ավելի շատ բնակիչներ նախապես պլանավորում են ուղևորությունները և մտահոգված են անվտանգությամբ ճանապարհորդության ընթացքում։ Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում կտրուկ աճել է զբոսաշրջության և լողափնյա հանգստի համար նախատեսված ապրանքների կատեգորիաների պահանջարկը։ Ավելի մանրամասն՝ Ozon Հայաստանի վերլուծություններում։

Ռեկորդային աճի տեմպեր. ո՞ր ապրանքների վաճառքն է կտրուկ աճել այս ամռանը

2025 թվականի ամառային սեզոնը նշանավորվեց am.ozon.com կայքում անսովոր միտումով. Հայաստանի բնակիչները սկսեցին զանգվածաբար գնել պաշտպանիչ գոտիներ և գողության դեմ պաշտպանիչ աքսեսուարներ: Մայիս-հունիս ամիսներին նման ապրանքների պահանջարկը գարնանային ամիսների համեմատ աճել է 31 անգամ մեկ հատի հաշվարկով, իսկ դրամով՝ 4.5 անգամ: Նման աննախադեպ աճը ոչ միայն այս կատեգորիան դարձրեց վաճառքի աճի բացարձակ առաջատար, այլ ակնհայտորեն ցույց տվեց սպառողական վարքագծի նոր միտումները: Ժամանակակից ճանապարհորդները գնալով ավելի շատ են նախընտրում այնպիսի աքսեսուարներ, որոնք ապահովում են անձնական իրերի անվտանգությունը ճանապարհորդությունների ընթացքում:

Զբոսաշրջային ակտիվության ևս մեկ ցուցիչ էին դարձել թռիչքների համար նախատեսված սեղմող գուլպաները (+88%): Այս կատեգորիայի վաճառքի աճը հաստատում է, որ հայերը հատուկ ուշադրություն են դարձնում հարմարավետությանն ու առողջությանը ճանապարհորդության ընթացքում: Ամառային շոգը և հանգստի շրջանն էական ազդեցություն են ունեցել նաև ապրանքային այլ կատեգորիաների վրա։ Բնության գրկում ակտիվ հանգիստը հանգեցրել է միջատների խայթոցի դեմ պաշտպանիչ միջոցների պահանջարկի 14 անգամ աճին՝ թե՛ մեկ հատի հաշվարկով, և թե՛ դրամական արտահայտությամբ։ Զուգահեռաբար, նկատվում էր ավանդական լողափնյա ապրանքների պահանջարկի կայուն աճ. արևային հովանոցների, շեզլոնգների և լողափնյա սրբիչների վաճառքը կրկնապատկվեց, իսկ արևապաշտպան քսուքների վաճառքն աճեց 88%-ով։

Ամառային բեսթսելլերներ. ի՞նչ են Հայաստանի բնակիչներն ամենից հաճախ գնել

Am.ozon.com կայքի 2025 թվականի մայիս-հունիս ամիսների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանի բնակիչներն արձակուրդի նախապատրաստական աշխատանքներին մոտենում են առանձնահատուկ պրագմատիզմով։ Սպասումներին հակառակ, սեզոնի սկզբում ամենատարածված ապրանքները ոչ թե լողափնյա պարագաներն էին, այլ թաց անձեռոցիկներն ու հակասեպտիկները։

Այս միտումն արտացոլում է վերջին տարիներին ձևավորված «մաքուր զբոսաշրջության» մշակույթը, երբ ախտահանող նյութերը դառնում են ճանապարհորդական փաթեթների նույնքան անբաժանելի մաս, որքան փաստաթղթերը։

Երաժշտական ​​սարքավորումները զբաղեցրել են երկրորդ տեղը նախընտրելիների վարկանիշում: Ավելին, շարժական բարձրախոսներն ու ականջակալները գրանցել են վաճառքի գրեթե եռակի աճ՝ նախորդ տարվա մայիս-հունիս ամիսների համեմատ:

Առաջատարների եռյակը եզրափակում են բնության գրկում հանգստի համար նախատեսված պրակտիկ լուծումները: Ծալովի բաժակները, բազմաֆունկցիոնալ գործիքները և այլ արշավային պարագաները 5 ամենատարածված ապրանքների շարքում էին, ավելին, այս ապրանքների կատեգորիայի  պահանջարկը տարեցտարի աճել է ավելի քան երկու անգամ։ Այս գնումները վառ կերպով վկայում են, որ ժամանակակից հայ զբոսաշրջիկները գնահատում են ոչ միայն հարմարավետությունը, այլև իրենց ուղեբեռի յուրաքանչյուր իրի ֆունկցիոնալությունը։

Այս սեզոնի իրական հայտնագործությունը դարձավ շարժական լիցքավորիչների աննախադեպ պահանջարկը։ Հայաստանի բնակիչները սկսեցին անհավանական արագությամբ գնել արտաքին մարտկոցներ. վաճառքը 2024 թվականի համեմատ աճել է 24 անգամ։ Նման ոգևորությունը բացատրվում է երկու պատճառով՝ մի կողմից, գաջեթներից կախվածության աճը նույնիսկ արձակուրդի ժամանակ, մյուս կողմից՝ երկրի հեռավոր անկյուններում քաղաքակրթությունից կրտրված ճամբարային վայրերի տարածվածությունը:

Արձակուրդի համար նախատեսված ապրանքների միջին կտրոն. ինչպե՞ս են փոխվել գնումների վրա ծախսերը

Տարվա ընթացքում միջին կտրոնների փոփոխությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի գնորդները ճանապարհորդությունների ժամանակ ակտիվորեն ներդրումներ են կատարում հարմարավետության, հարմարության և կարգուկանոնի մեջ: Տարվա ընթացքում ամենաշատն աճել է հեռախոսների համար նախատեսված ջրակայուն պատյանների միջին կտրոնը ՝ +179%, ինչն արտացոլում է գաջեթների պաշտպանության նկատմամբ մեծ ուշադրությունն արձակուրդի և ջրային սպորտաձևերով զբաղվելու ժամանակ, որոնք վերջերս ավելի ու ավելի տարածված են դառնում:

Աճել է նաև ամառային կոշիկների տարեկան միջին կտրոնը (+81%), որոնք ընտրվում են ինչպես քաղաքում երկար զբոսանքների, այնպես էլ ակտիվ հանգստի համար։

Ճամպրուկում կարգուկանոն հաստատելու և իրեր փնտրելու վրա  ավելորդ ժամանակ չվատնելու համար օգնում են օրգանայզերները. այս աքսեսուարների կտրոնն աճել է 66%-ով։

Սեզոնային դինամիկան ցույց է տալիս, որ լողավազաններում և բնության մեջ հանգստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։

Ընթացիկ տարվա գարնանային ժամանակահատվածի համեմատ ջրի մաքրման համար նախատեսված հաբերի միջին կտրոնն աճել է 74%-ով: Բացի այդ, 49%-ով աճել է արևային հովանոցների, շեզլոնգների և լողափնյա սրբիչների կտրոնը, 42%-ով էլ վրանների, քնապարկերի և թերմոսների կտրոնները:

2025 թվականի ամառվա միտումները վկայում են սպառողական վարքագծի որակական վերափոխման մասին. հայերը am.ozon.com կայքում ընտրում են ոչ թե հանգստի համար նախատեսված առանձին ապրանքներ, այլ համալիր լուծումներ՝ առողջության պաշտպանությունից մինչև իդեալական արձակուրդային մթնոլորտի ստեղծում: Այս միտումները մատնանշում են Հայաստանի թվային սպառողական շուկայի հասունությունը. գնորդները գնալով ավելի են վստահում մարքեթփլեյսերին, որտեղ կարող են մեկ սեղմումով կազմակերպել իրենց ամբողջ արձակուրդը՝ ամառային կոշիկներից մինչև ճամբարային վրան։

Ozon-ը բազմաբնույթ մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակն առաջարկում է շուրջ 370 միլիոն անուն ապրանքներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 56.5 միլիոն ակտիվ գնորդներ արդեն իսկ պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի միջոցով, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026