«Երևանի ավտոբուս»-ի խոսնակը՝ ավտոբուսի վրա կրակոց արձակելու լուրի մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի ավտոբուսի մամուլի խոսնակ Գեղամ Ասատյանն անդրադարձել է համացանցում տարածված տեղեկատվությանը, թե ավտուբուսի ուղղությամբ կրակոց է արձակվել։ «Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։ «Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից»,- գրել է Ասատրյանը։
Ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի վրա, որի մեջ ուղևորներ են եղել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































