Սպերցյանի հերթական ցուցանիշը Կրասնոդարում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցմամբ աչքի է ընկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամո»-ի դեմ խաղում (1:0): Այս արդյունքով նա կրկնել է ակումբի նախկին խաղացողներ Պավել Մամաևի և Ժոաոզինյոյի նվաճումը. այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է Opta Sports վիճակագրական պորտալը իր Telegram-ալիքում:
Աղբյուրի տվյալներով՝ Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում գոլային փոխանցման հեղինակ է դարձել չորս խաղում անընդմեջ: 25-ամյա հարձակողական կիսապաշտպանը դարձել է «Կրասնոդարի» պատմության երրորդ խաղացողը, ով գրանցել է նման ցուցանիշ՝ Ժոաոզինյոյի (2012–2013) և Մամաևի (2016) հետ միասին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 5 հանդիպման՝ խփելով 1 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































