Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Սեքսը քնի մեջ

LIFE

Lady.am-ը գրում է.

Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքում տեսել է էրոտիկ երազներ, իսկ թե ինչու է այդպես տեղի ունենում, կպարզենք հենց հիմա:

Հոգեբանները նշում են, որ «սիրո մասին երազներ» տեսնում են նույնիսկ երեխաները, իսկ որքան ավելի եք մեծանում ու փորձ ձեռք բերում, այնքան դրանք ավելի բազմազան ու հետաքրքիր են դառնում: Գիտնականները գտնում են, որ մարդկանց բոլոր երազների 10%-ը էրոտիկ են: Կանանց 55%-ի, իսկ տղամարդկանց 15%-ի մոտ դրանք ավարտվում են օրգազմով: Նման կերպ օրգազմ զգում են հիմնականում 20 տարեկան տղաները և 40-անց կանայք, քանի որ հիմնականում նրանց կյանքում է պակասում սեքսը:

Այսպիսով ի՞նչ են նշանակում այդ երազները: Գուցե պատճառն այն է, որ սեքսը մեր կյանքում չափազանց կարևոր տեղ է գրավում: Տարիքի հետ զուգահեռ տղամարդիկ ավելի քիչ են սկսում տեսնել էրոտիկ երազներ: Նման երազներ սովորաբար տեսնում են այն անձիք, ովքեր զրկված են այդ հաճույքից, այսինքն նրանց օրգանիզմում կուտակված է սեքսուալ էներգիա, որն ինչ որ կերպ դուրս է գալիս քնի ընթացքում:

Ինչպես տեսնում եք, էրոտիկ երազներ տեսնելը խանգարում չէ և դրանից չպետք է վախենալ: Սեքսոլոգները վեր են հանել էրոտիկ երազների 3 հիմնական տեսակ.

  1. Առաջինը բաց էրոտիկ երազներն են: Այստեղ անձը քնի մեջ ուղղակիորեն սեքսով է զբաղվում. այս երազները իրենց մեջ կրում են թաքնված իմաստ, ինչի մասին դուք երազում եք, սակայն լռում եք:
  2. Երկրորդ տեսակը թաքնված, ծածկագրված երազներն են, որոնք էրոտիկ բովանդակություն չունեն, սակայն քնածն այն ընկալում է որպես այդպիսին` զգալով նաև սեքսուալ գրգռվածություն:
  3. Երրորդ տեսակը անոմալիկ երազներն են` կապված սեռի փոփոխության կամ համասեռամոլության հետ: Այս երազները ևս վատ բան չեն կանխորոշում: Տղամարդիկ, ի դեպ, շատ հաճախ են տեսնում այնպիսի երազներ, որտեղ իրենք հանդես են գալիս կնոջ դերում:

Սեքսոմնիան մի վիճակ է, երբ քնած մարդը կարող է սեքսով զբաղվել իր կողքին քնած զուգընկերոջ հետ և նույնիսկ չարթնանալ այդ ընթացքում: Սա լուսնոտության մի տեսակ է, որն ուղեկցվում է էրոտիկ երազներով: Զիգմունդ Ֆրոյդը սեքսուալ երազների ասպարեզում մեծ ներդրում ունի: Սեքսոլոգները պարզել են, որ տղամարդկանց և կանանց սեքսուալ երազները միմյանցից տարբերվում են: Ահա′ առավել տարածված կանանց էրոտիկ երազների մեկնաբանությունները.

Եթե դուք սիրով եք զբաղվում նախկին ընկերոջ կամ ամուսնու հետ.

Շատ կանայք տեսնում են նման երազներ, որոնց պատճառը դեռևս մնացած ջերմ զգացմունքները կամ վիրավորանքն են: Համակուրսեցիների հետ սեքսը խոսում է ձեր ազատության ձգտման մասին, իսկ չարաճճի հարևան տղայի հետ երազը նշանակում է, որ դուք ցանկանում եք անսպասելի փոփոխություններ ձեր սեքսուալ կյանքում. օրինակ` սեքս անսպասելի վայրում, էքսպերիմենտներ և այլն:

Եթե դուք սիրով եք զբաղվում ձեր կուռքի կամ որևէ աստղի հետ հետ.

Օրինակ` Մել Գիբսոնի հետ: Սա նշանակում է, որ դուք ունեք թաքնված ցանկություններ, որոնք ուզում եք ռեալիզացնել: Կամ էլ դուք դեռ չեք գտել ձեր երազանքների տղամարդուն և փոխարինում եք նրան որևէ աստղով:

Եթե դուք սիրով եք զբաղվում ձեզ տհաճ տղամարդու հետ.

Հոգեբանները գտնում են, որ այս դեպքում դուք ցանկանում եք ունենալ այդ տղամարդուն բնորոշ հատկանիշներ, այլ կերպ ասած նմանվել նրան: Այնպես որ մի զայրացեք նման երազից հետո, այլ մտածեք, թե ինչ հատկանիշներ կցանկանայիք փոխել ձեր մեջ:

Եթե դուք սիրով եք զբաղվում մեկ այլ կնոջ հետ.

Նման երազներ կանայք հազվադեպ են տեսնում: Սակայն եթե նման բան է տեղի ունեցել, ապա սա նշանակում է, որ դուք ցանկանում եք նման լինել նրան: Սա նշանակում է նաև, որ ձեր զուգընկերը պետք է լինի ավելի նուրբ, ցուցաբերի սեր և քնքշություն:

Մենք հաճախ տեսնում ենք նաև սեքս անծանոթի հետ.

Սա նշանակում է, որ դուք հոգնել եք ձեր ամենօրյա կյանքից և նոր արկածներ եք փնտրում: Այնպես որ քայլեր ձեռնարկեք, սիրելի′ կանայք, փոփոխություններ մտցրեք ձեր կյանք:

Եթե դուք երազում զբաղվում եք ձեռնաշարժունությամբ, ապա սա խոսում է ցածր ինքնագնահատականի մասին: Եթե դուք հակառակ սեռի մարմնում եք, ապա սա վկայում է հետաքրքրասիրության մասին. դուք ուզում եք իմանալ, թե ինչ է զգում ձեր զուգընկերը:

Դուք կարող եք նույնիսկ պատվիրել ցանկալի էրոտիկ երազը: Սա երկար և տքնաջան աշխատանք է պահանջում: Օրվա ընթացքում մի օգտագործեք թեյ, սուրճ կամ ալկոհոլ: Սպորտով մի զբաղվեք, հանգիստ եղեք: Այնպես պառկեք, որ գլուխը ցածր դիրքում լինի, նախընտրելի է պառկել մեջքի վրա: Կողմնակի աղմուկը չպետք է ձեզ խանգարի: Արագ մի քնեք. պատկերացրեք թե որտեղ կուզեիք սեքսով զբաղվել և որ կարևորն է ում հետ: 10 րոպե անց դուք կքնեք, իսկ ևս 1,5 ժամ հետո կհայտնվեք ձեր պատկերացումների վայրում: Հաճելի երազներ:

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds