«Գոնդոմարը» կխաղա Դիոգու Ժոտայի և նրա եղբոր պատկերված մարզաշապիկներով
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալական «Գոնդոմար» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ 2025/26 մրցաշրջանում թիմը հանդես կգա մարզաշապիկներով, որոնց վրա պատկերված կլինեն Դիոգու Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։
Դիոգու Ժոտան իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Գոնդոմարում»՝ խաղալով ակումբում 2005-ից մինչև 2013 թվականը։ Նրա եղբայր Անդրե Սիլվան նույնպես հանդես է եկել նույն ակումբում։
Ցավոք, 2025 թվականի հուլիսի 3-ին հայտնի դարձավ, որ Դիոգու Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը՝ Անդրե Սիլվան, զոհվել են ավտովթարից Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Սամորա նահանգում։ Նրանց մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։
Դիոգու Ժոտան 28 տարեկան էր։ Նա հանդես էր գալիս «Լիվերպուլում», եղել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկակի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի կազմում, ինչպես նաև նվաճել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի և Անգլիայի գավաթի տիտղոսները։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































