Ադրբեջանը քննադատել է ТАСС-ից Միխայիլ Գուսմանին հեռացնելու որոշումը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ТАСС-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին Շուշիում անցկացված միջազգային մեդիա ֆորումին մասնակցելուց հետո ազատելու որոշումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում: Ըստ Minval Politika-ի թելեգրամյան ալիքի՝ դրա մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Սաբինա Սալմանովան:
«Նման փորձառու և հեղինակավոր անձին պաշտոնից ազատելը միայն անկախ դիրքորոշում արտահայտելու համար չափազանց անարդար որոշում է», - ընդգծել է Սալմանովան:
Ըստ նրա՝ Գուսմանի ներկայությունը ֆորումին կարող է նպաստել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը, հատկապես ներկայիս լարվածության համատեքստում: Նա նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության վերաբերյալ նրա դրական գնահատականը, հավանաբար, դեր է խաղացել որոշման ընդունման գործում:
Սալմանովան ընդգծել է, որ Գուսմանը կարևոր տեղ է զբաղեցնում ռուսական մեդիա ոլորտում և զգալի ներդրում է ունեցել դրա զարգացման գործում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































