Տարօրինակ հիվանդություն. մահ` առաջին համբույրից հետո
LIFEԵրիտասարդ բրիտանուհին մահացել է այն պահին, երբ կյանքում առաջին անգամ համբուրվել է իր ընկերոջ հետ: Ջեմմա Բենջամինի մահվան պատճառ է հանդիսացել «մեծահասակների հանկարծամահության համախտանիշը»: Այս մասին հաղորդում է УКРИНФОРМ գործակալությունը:
Հայտնի է, որ Ջեմման համբույրից հետո նստել է բազմոցին, բերանից փրփուր է գնացել, կորցրել է գիտակցությունը և մահացել: Ընկերոջը չի հաջողվել նրան ուշքի բերել:
Փորձագետները հաստատել են, որ նրա մահվան պատճառ հանդիսացել է «մեծահասակների հանկարծամահության համախտանիշը», որից ամեն տարի Մեծ Բրիտանիայում մահանում է 500 մարդ:
Ջեմման ոչ մի հիվանդությամբ չի տառապել: Ակտիվորեն զբաղվել է սպորտով:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



