Ի՞նչ վիճակ է Լարսում, հայկական մեքենաներն էլի՞ խնդիր ունեն
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտվանից ՌԴ-ից եկող մեքենաների համար Լարսը բաց է, հանգիստ գալիս ենք, խցանումներ չկան։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանից Սոչի բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներից մեկը։
«Էստեղից եկողը բաց ա, բայց Հայաստանից եկողների դեպքում էլի լուրջ խցանում ա»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ բեռներ է տարել Հայաստանից, և հիմա դատարկ մեքենայով գալիս է, բայց հիմա խնդիր ունեն Հայաստանից բեռներ տանող մեքենաները։
«Դա մեծ խնդիր ա, հատկապես, եթե փչացող ապրանք ես տանում։ Հիմա լավ ա, էս կողմից բաց ա, գալիս ենք, բայց դե գնացողներն են կանգնած»,- ասաց նա։
Նշենք, որ երեկ հայտարարվեց, որ սողանքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ըստ այդմ, հերթում հազարից ավելի հայկական բեռնատարներ էին մնացել:
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում Լարսի հետ կապված խնդիրը բավականին լուրջ է, վրացական կողմը խնդիր է առաջացնում սահմանին։ Հարցին անգամ ՀՀ իշխանությունն է փորձել խառնվել, սակայն խնդիրը լուծում չի ստանում։




















































