ՀՀ-ում 2015թ. հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են
SOCIETY2015թ-ի ընթացքում Հայաստանում գրանցվել է հանցագործության 17 հազ. 43 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 503 դեպքով: Վիճակագրական այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նվազել են թե՛միջին ծանրության, թե՛ ծանր, թե՛ առանձնապես ծանր հանցագործությունները, սակայն ավելացել են ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքերը 421-ով և կազմել՝ 9 178 դեպք:
Հանցագործությունների հիմնական մասն ուղղված են եղել սեփականության դեմ՝ 7 328 դեպք, որն, ի դեպ, գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 6 665 դեպք:
Երկրորդ տեղում են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները՝ 4 973, որը ևս գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 4 927 դեպք, իսկ երրորդ տեղում՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2 786 դեպք:



