Ողբերգական դեպք, Կարմրաշենի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդու, ով հիվանդանոցի ճանապարհին մաhացել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարմրաշեն գյուղի սարերում հայտնաբերվել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















































