Skolkovo Sailing Team-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլի հաղթող (ֆոտո)
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Winds of Armenia առագաստանավային ակումբի նախաձեռնությամբ Սևանա լճում անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլը։
Եռօրյա լարված և բարձրակարգ մրցակցությունից հետո հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող Skolkovo Sailing Team թիմը, որը հավաքել է 23.0 միավոր և ընդամենը մեկ միավորի տարբերությամբ գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած Merlin թիմին։
Առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլի գլխավոր մրցավարն իտալացի Լուկա Բաբինին էր, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։ Առաջնությունում ընդգրկվել են նաև մի շարք այլ անվանի մրցավարներ:
Մրցաշարին մասնակցել են ավելի քան 10 պրոֆեսիոնալ թիմեր Ռուսաստանից, Կիպրոսից և Արաբական Միացյալ Էմիրություններից:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































