Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք Արևմուտքը Հայաստանի կարիքն ունի որպես առևտրային գործընկեր. տնտեսական կապերի ցանկացած կտրուկ խզում ցավոտ կլինի. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Երևանը ցանկանում է Եվրոպայի հետ «բրուդերշաֆտ» խմել, բայց վեր ջ ի նիս մոտ հայ կ ա կան կո նյա կ ը սրտխառնուք է առաջացնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Արևմուտքը չի գնի Հայաստանից այնպիսի ապրանքներ, որոնք ներկայում շատ տարածված են ռուսական շուկայում, դրանք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Եվ դա պատճառներից միայն մեկն է, ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: «Ու՞ր պետք է գնանք՝ Եվրամիությո՞ւն: Ի՞նչ կարող ենք այնտեղ վաճառել: Նույնիսկ եթե մեր ծիրանը իսկապես անհրաժեշտ է, այնտեղ չափանիշներն ու վկայագրերը տարբեր են: Մեզ շատ ժամանակ է պետք ամեն ինչ համապատասխանեցնելու համար... փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, շատ հարցեր կան», - բացատրել է Աբրահամյանը: Ռուսամետ հայերը նույնպես կողմ են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը: «Բայց նրանք կընդունե՞ն մեզ: Կլուծե՞ն մեր խնդիրները: Կապահովե՞ն մեր անվտանգությունը», - հռետորական հարց է հնչեցնում Աբրահամյանը:

Իրոք, արդյո՞ք ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստանի կարիքն ունի որպես առևտրային գործընկեր։

«Հայաստանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ մեծ չէ,- ասել է քաղաքական մեկնաբան Միխայիլ Նեյժմակովը,- իսկ ԵՄ երկրների հետ բավականին նկատելի է, օրինակ՝ 2024 թվականի վերջին այն հասել է ավելի քան 2,3 միլիարդ դոլարի»։

svpressa.ru.– Որքանո՞վ է ՀՀ տնտեսությունը կապված ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ։

– Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը զգալիորեն ավելի բարձր է, քան ԵՄ-ի հետ, և 2024 թվականին այն հասել է ավելի քան 12,4 միլիարդ դոլարի։ Տնտեսական կապերի ցանկացած կտրուկ խզում ցավոտ կլինի։ Սակայն Հայաստանի և ԵԱՏՄ-ի կամ Ռուսաստանի միջև նման խզման մասին այժմ խոսք չկա, և քիչ հավանական է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում, նույնիսկ Մոսկվայի և Երևանի միջև նոր քաղաքական «սառեցման» դեպքում։ Չնայած նման «սառեցումները», իհարկե, կարող են ազդել տնտեսական հարաբերությունների վրա։

svpressa.ru.–Ի՞նչ է Հայաստանը մատակարարում Ռուսաստանին և ստանում։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը գոնե տեսականորեն փոխարինել այդ ամենին։

- Հայաստանի՝ Ռուսաստան արտահանման հիմնական ապրանքներն են գյուղատնտեսական արտադրանքը (օրինակ՝ բանջարեղեն և մրգեր), ալկոհոլը և զարդերը։ Բացի այդ, հանրապետությունը մնում է արդյունաբերական արտադրանքի զգալի տեսակների «զուգահեռ ներմուծման» ուղի։ Իր հերթին, Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, նավթ, ինչպես նաև հացահատիկ։ Կրկնեմ, խոսք չկա Ռուսաստանի հետ տնտեսական կապերի կտրուկ խզման մասին։

svpressa.ru.–Գուցե ԵՄ-ն պետք է ինչ-որ բան փոխհատուցի՞ Հայաստանին, որ նա բաժանվի Ռուսաստանից։

– ԵՄ-ի քայլերը Երևանի նկատմամբ՝ Հայաստանից ապրանքների եվրոպական շուկաներ մուտք գործելու վերաբերյալ, սկզբունքորեն, հնարավոր են։ Կան նման որոշումների օրինակներ, ասենք՝ այս տարվա մարտից հանրապետությունը ստացել է ԵՄ ձկնամթերք արտահանելու իրավունք։ Սակայն նման դեպքերում սովորաբար պահանջվում է, որ մատակարարումները համապատասխանեն եվրոպական որոշակի պահանջներին, իսկ դա ժամանակ է պահանջում։

svpressa.ru.– Ինչի՞ վրա են հույսը դնում Փաշինյանը և ընկերները։ Գուցե նրանք պարզապես իրենց գործն են անում և չեն մտածում երկրի ապագայի մասին։

– ԵՄ-ի հետ մերձեցումը համապատասխանում է Փաշինյանի թիմի շահերին։ Օրինակ՝ դա թեմա է ուժեղ կողմնակիցների և, առնվազն, երկրի ներսում տատանվող լսարանի մի մասի մոբիլիզացման համար հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ։ Բացի այդ, Փաշինյանի քաղաքական հայացքներից դատելով՝ նրա համար, ընդհանուր առմամբ, ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել արևմտյան խաղացողների, քան Մոսկվայի հետ։ Ռազմավարական առումով ներկայիս վարչապետի թիմը հստակորեն ակնկալում է, որ ԵՄ-ի հետ մերձեցումը թույլ կտա ստանալ առնվազն լրացուցիչ ներդրումներ և վիզային ռեժիմի ազատականացում։ Սակայն Հայաստանի վարչապետը, հավանաբար, կտրուկ խզում չի կատարի ԵԱՏՄ-ի հետ, քանի դեռ ԵՄ-ի կողմից առաջարկվող կոնկրետ առաջարկները չեն գերազանցի նման քայլի ռիսկերը։

svpressa.ru.– Հնարավո՞ր է, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից։ Եթե այո, ապա ի՞նչ հեռանկարում։

– Այստեղ մի քանի գործոններ կհատվեն։ Օրինակ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման հեռանկարները, մասնավորապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել Մոսկվայի հետ փոխգործակցության աճի։ Իսկ եթե ընտրություններից հետո ձևավորվի Նիկոլ Փաշինյանի նոր կառավարություն, բայց խորհրդարանում ավելի քիչ աջակցությամբ, քան հիմա, ապա այդ դեպքում արտաքին քաղաքականության նախաձեռնությունների արագ իրականացման հնարավորությունները կարող են նվազել։ Եթե Փաշինյանի ՔՊ–ն կարողանա հնարավորինս հաջող հանդես գալ խորհրդարանական ընտրություններում և պահպանի բացարձակ մեծամասնությունը նոր խորհրդարանում (չնայած դա շատ դժվար խնդիր է), ապա արևմտյան խաղացողների հետ երկրի մերձեցման և Ռուսաստանից հեռանալու տեմպը, հավանաբար, կարագանա։ Սակայն դա, ամենայն հավանականությամբ, «փոթորկային գործընթաց» չի լինի, այլ պարզապես կլինի ավելի ակտիվ տեղաշարժ։ Ռուսուկրաինական հակամարտության ավարտի սցենարները նույնպես կարևոր կլինեն, էական է այն, թե որքան ռեսուրսներ կկարողանա Մոսկվան հատկացնել դրանից հետո իր համար կարևոր այլ ոլորտներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում աշխատելու համար։ Վերջապես, անհասկանալի են այն հնարավորությունները, որոնք ԵՄ-ն պատրաստ կլինի ուղղորդել այդ տարածաշրջանի հետ աշխատելու համար։ Որքան ԵՄ–ն քիչ կոնկրետություն առաջարկի Երևանին առաջիկա տարիներին, այնքան ցանկացած հայկական կառավարության համար ավելի շատ խթաններ կլինեն հավասարակշռությունը պահպանելու, այսինքն՝ Բրյուսելի հետ հարաբերությունները պահպանելու, բայց Մոսկվայի հետ հարաբերությունները չխզելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California