Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Ինձ ուժ տվողը հավատն է, որ Սերգեյս կա, դեռ սպասում եմ իրեն». սերժանտ, ջոկի հրամանատար Սերգեյ Գաբրիելյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Ուլյանասարում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տան չորս երեխաներից ամենակրտսերն է Սերգեյս՝ եղբայր և երկու քույր ունի։ Շատ խելացի երեխա էր։ Շրջապատում՝ լինի դպրոցում, բակում, թե ցանկացած այլ միջավայրում, նա առանձնանում էր իր հոգատարությամբ, աշխատասիրությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Սերգեյի մայրիկը։

Սերգեյը ծնունդով Արցախից է՝ Ստեփանակերտից։ 2006-2014 թթ. սովորել է Աշոտ Ղուլ յանի անվան թիվ 2 դպրոցում: Դպրոցին զուգահեռ զբաղվել է վոլեյբոլով, կարատեով: Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է «Գրիգոր Նարեկացու» անվան քոլեջի «Ֆիզկուլտուրա և սպորտ» բաժին: Մայրիկն ասում է՝ դպրոցական տարիներին որդին գերազանցիկ չէր։ «Անկեղծ լինեմ՝ սովորելու հետ սեր չուներ։ Նպատակներն ու երազանքներն այլ ուղղությամբ էին։ Ինձ միշտ ասում էր՝ ապրելու եմ Ղարաբաղում, հացի փուռ եմ բացելու։ Աշխատասեր էր շատ, ապագայի բոլոր պլանները կապված էին հացի փուռ ունենալու հետ։ Անգամ, երբ ծառայության ժամանակ զրուցում էինք, ասաց, որ փռի տեղի ու մեքենայի հարցի մասին մտածել է, տեղանքի մասով գիտի, թե որտեղ է այն լինելու. «Կգամ, ինձ կօգնեք, փուռ կբացենք»։ Մինչև բանակ գնալն ինքը և՛ սովորում էր, և՛ աշխատում էր հացի փռում»։

2019 թվականի հունվարի 31-ին Սերգեյը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում։ Սերգեյի մարտական ուղին փաստում է. «Նույն թվականի 1-ին ուսումնական կիսամյակի ավարտից հետո զորամասի հրամանատարի հրամանով նշանակվել է զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 12-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի խոշոր տրամաչափի գնդացիրների ջոկի հրամանատարի պաշտոնին»:

Մայրիկը պատմում է որդու՝ ծառայության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին։ «Իր ոտքը վիրահատել էին, տարկետում ուներ։ Բայց նա գնաց զինկոմիսարիատ՝ ինձ բանակ տարեք։ Վեց ամիս «կռիվ» արեց, որ բանակ գնա։ Իրեն չպիտի տանեին, բայց դիմում գրեց ու մեկնեց ծառայության։ Միշտ ասում էր՝ պետք է ծառայեմ։ Գոհ էր ծառայության ընթացքից։ Չէր սիրում խոսել ծառայությունից, երբ իրեն հարցեր էի տալիս, միշտ արձագանքում էր. «Մա՛մ, պատմելու բան չկա, ամեն ինչ լավ է»։ Պատերազմի ժամանակ, երբ ինքս հոսպիտալում էի աշխատում, մայրապետ էի, վիրավորներին էինք ընդունում, զանգահարում էր՝ մամա՛, ո՞նց ես։ Նա էր պատերազմի դաշտում, բայց ինձ համար էր անհանգստանում։ Մեր աշխատողներն ասում էին՝ այսինչ տեսակի տղա ունես, նա է թուրքերի դեմ կռվում, բայց այդ պահին էլի քո, մեր մասին է մտածում։ Այդ ժամանակ մեր հոսպիտալի վրա էլ էին կրակում, և Սերգեյս անհանգստանում էր ինձ համար։ Ես իմացա, որ ձեռքից թեթև վիրավորում է ստացել։ Երբ մեզ մոտ վիրավորներ եկան, ասացին, որ Սերգեյը մյուս մեքենայով է գալու, բայց նա չեկավ։ Ընկերներից մեկը, որ եկավ հոսպիտալ, ասաց. «Տիկին Աիդա, քո տղան այնպես է կռվում, այնքան խիզախ է, որ իրեն նայելով՝ մյուս տղաներն էլ են ուժ ստանում, առաջ գնում։ Նա պետք է գար, բայց ասաց՝ թեթև վիրավորում ունեմ, մամաս էլ հոսպիտալում է, ամոթ է, որ գամ հոսպիտալ, մամայիս ի՞նչ կասեն»։ Հետո ոտքերից է վիրավորվել, ըստ պատմությունների, իրեն տեղափոխել են ինչ-որ ծառի տակ, նա ասել է՝ ես լավ եմ, գնացեք մյուս վիրավորներին բերեք։ Հետո արդեն տղաներից մեկն է պատմում՝ վերադարձանք, բայց նա արդեն այնտեղ չէր»։

Տիկին Աիդայի հետ զրուցում ենք պատերազմական օրերի մասին։ Սերգեյն ու զինակից ընկերներն այդ օրերին պաշտպանել են Մարտակերտի դիրքերը։ Հոկտեմբերի 23-ին նրանց չորրորդ գումարտակը տեղափոխում են Մարտունու Գիշի գյուղ: «Երկու օր անց՝ հոկտեմբերի 25-ին, նրանք գնում են «Մարտունի 2»՝ զինվորներին օգնության: Թեժ մարտեր են լինում։ Տղաները բարձրացել են Մարտունու Ճարտար քաղաքի Ուլ յանասար կոչվող բարձունքը, որտեղ մարտերը շարունակվում են»։

Հոկտեմբերի 27-ին են Սերգեյն ու մայրիկը վերջին անգամ զրուցել։ «Ինձ ասաց՝ մենք լավ ենք, հանգիստ եղեք։ Այդ օրը բոլորիս հետ խոսեց։ Ինձ ասաց, որ ընկերը՝ Լեոնիդը, զոհվել է։ Շատ նեղսրտեցի, Լեոնիդն իր մանկության ընկերն էր։ Ասաց. «Մա՛մ, մի նեղվի, դու որ նեղվում ես, ես էլ եմ թուլանում, իմ տեղը հանգիստ է»։ Հետո եմ արդեն ծանր ու թեթև անում՝ այդ ինչպե՞ս էր ինձ համոզել, որ իր տեղը հանգիստ է, եթե իր ընկերը զոհվել էր։ Մեր վերջին զրույցից հետո, իհարկե, լուրեր էի ստանում, որ վիճակը Մարտունիում վատ է, վիրավորների էին տեղափոխում հոսպիտալ։ Հոկտեմբերի 29-ին ինձ վիրավորներից մեկը հայտնեց, որ Սերգեյը կարծես չկա, փնտրում են, բայց չեն գտնում։ Հետո մեր բժիշկն ինձ հանգստացրեց, որ դա կարող է ստույգ ինֆորմացիա չլինել, չանհանգստանամ։ Բայց հոկտեմբերի 29-ից սկսեցինք իրեն փնտրել։ Մեր ունեցած տեղեկություններով, հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը «սնարյադ» է ընկել, բոլոր տղաները զոհվել են»։

Սերգեյի մարտական ուղին փաստում է. «Հոկտեմբերի 26-ին վաշտը պաշտպանության շրջանից երթ է կատարել ԱՀ Մարտունու շրջանի Ուլ յանասար կոչվող բարձունքի տարածք և այնտեղ անցնելով պաշտպանության, սերժանտ Սերգեյ Գաբրիել յանը կատարել է իր առջև դրված խնդիրները»:

Սերգեյը զոհվել է հոկտեմբերի 30-ին Ուլ յանասար կոչվող բարձունքի տարածքում։ Նրան գտել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, ԴՆԹ հետազոտության արդյունքները հաստատվել են 2021 թվականի մարտի 2-ին: Տիկին Աիդան ասում է՝ որդուն փակ դագաղով են հուղարկավորել։ «Ես չեմ հավատում, որ Սերգեյս չկա։ Բաներ կան, որ չեն համընկնում։ Իր կոշիկի չափը 39-40 էր, բայց իր հագին 44 համարի հողաթափեր էին։ Իր առջևի ատամները մի քիչ խոշոր էին, այս պարագայում ևս չեն համընկնում փաստերը, գտնված ատամնաշարը փոքր է։ Դրա համար ես հրաշքի եմ սպասում։ Բացի դա, չէ՞ որ մի տղա ինձ ասաց՝ Սերգեյին թողեցի ծառի տակ, գնացի մյուս վիրավորների հետևից, եկա, տեսա՝ չկա։ Իր հրամանատարին էլ եմ զանգել, հարցրել՝ ո՞ւր է տղաս։ Ինձ ասաց՝ որտեղ որ ձեր երեխան է, արդեն թուրքերը մտել են։ Դրա համար իմ ներսում կասկածներ կան։ Երբ գնում էի գերեզմանատուն իրեն այցի, իր կողքի տղայի համար ավելի շատ էի լաց լինում, մոտենում էի իմ տղային, արցունքներս կարծես չորանում էին։ Նկարների հետ եմ խոսում հաճախ, հարցնում՝ ուր ես, ինչու չես գալիս, հինգ տարի անցավ։ Ամեն եկեղեցի ու մատուռ մտնելիս Աստծուն խնդրում եմ՝ թող իմ երեխան տուն գա։ Միայն դա եմ խնդրում»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ուժ տվողը հավատն է, որ Սերգեյս կա։ Սպասում եմ իրեն։ Շատերի երազներին է եկել ու ասել, որ ողջ է, գալու է, բայց իմ երազին չի գալիս տղաս։ Իմ թուլությունը զինվորն է։ Հիմա էլ, երբ փողոցում, խանութում, որևէ տեղ զինվոր եմ տեսնում, մի բան եմ ուզում իր համար անել, մի քաղցր բան գնել, գումար տալ, կարծես այդպես հանգստանամ, որ իմ որդու համար եմ անում»։

Հ. Գ.- Սերժանտ, ջոկի հրամանատար Սերգեյ Գաբրիել յանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով։ Հուղարկավորված է Արցախի Եղբայրական գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank