Դեղերի գները կբարձրանան․ ինչ է սպասվում ԱՄՆ-ի և ԵՄ-ի համաձայնագրից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեղերի, այդ թվում՝ քաշի կորստի դեղամիջոցների գները կարող են բարձրանալ Եվրոպական միությունից ԱՄՆ արտահանման վրա 15% մաքսատուրքերի պատճառով, գրել է «New York Times»-ը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր էին կնքել, ըստ որի՝ ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները կենթարկվեն 15% մաքսատուրքերի։
Բացի այդ, ԵՄ-ն պարտավորվել է Միացյալ Նահանգներից գնել հեղուկացված բնական գազ, միջուկային վառելիք և զենք։
Եվրոպայում արտադրված շատ դեղագործական արտադրանքներ կենթարկվեն 15% մաքսատուրքերի, ինչը կարող է հանգեցնել դեղերի գների բարձրացման։
Հրապարակման համաձայն՝ Եվրոպան արտադրում է քաղցկեղի դեմ «Կեյտրուդա» դեղամիջոցը, քաշի կորստի համար հայտնի դեղամիջոցներ, ինչպիսին է «Օզեմպիկ»-ը, և դրանց գները կարող են բարձրանալ մաքսատուրքերի պատճառով։
Ներմուծման նոր ծախսերը կարող են միլիարդավոր դոլարներ ավելացնել դեղագործական արդյունաբերության ծախսերին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































