Ակնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել․ Նաիրի Սարգսյան
POLITICSԱկնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Բնականաբար, երբ հանրությանը տրամադրենք ճիշտ տեղեկատվություն, այդ ժամանակ հանրությունը կըմբոստանա, չի կարող ուղղակի հաշտ լինել միջանցքի տրամադրման հետ:
Անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը դրա անունը կդնի «խաղաղության խաչմերուկ», մեր հանրության սիրելի Ֆրանսիան դրան կանվանի ճանապարհի ապաշրջափակում և կողջունի, այնուամենայնիվ, դա միջանցք է:
Քանի գաղտանզերծված չեն այդ պայմանագրի կետերը, այսինքն միայն մասնագետներն են կարողանում դատողություններ իրականանցել և կանխատեսել, թե ինչպիսին դա կարող է լինել և ինչ բացասական հետևանքների դա կարող է հանգեցնել, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցրել այդպիսի ինֆորմացիայի տարածումը և փորձի ցույց տալ, թե եկեղեցին ու Կաթողիկոսը շատ ավելի էական չարիքներ են, քան միջանցքի հանձնումն է»,- ասել է նա:

1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



