Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը կարծես այլևս պաշտոնյա չէ, այլ՝ սրբադասված սուրբ. Հրայր Կամենդատյան
BLOGՀայաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը կարծես այլևս պաշտոնյա չէ, այլ՝ սրբադասված սուրբ։
Սուրբ Գեորգ Պապոյան։
Ոչ թե արդյունաբերություն է զարգացնում, այլ՝ հրաշքներ է գործում։
Արդյունաբերական արտադրանքը կրճատվել է 20%-ով։
Արտահանումը՝ 52%-ով։
Ներմուծումը՝ 48%-ով։
Եվ նա դեռ իր սրբավայրը՝ նախարարական կաբինետը, չի լքում։
Ինչպե՞ս է հնարավոր։
Ինչպե՞ս է մարդը, որի պաշտոնական պարտականությունն է տնտեսությունը զարգացնել,
նստում փլուզման կաբինետի ներսում ու շարունակում ժպտալ։
Որովհետեւ նա Սուրբ է, ոչ թե պատասխանատու նախարար։
Պարզվում է՝ Պապոյանը սովորական նախարար չէ։
Նա նաև անձեռնմխելի հրաշագործ է։
Գործարանները փակվո՞ւմ են՝ նա հայտարարում է՝ «տնտեսությունը դիվերսիֆիկացվում է»։
Արտահանումը գահավիժո՞ւմ է՝ ասում է՝ «նոր շուկաներ ենք փնտրում»։
Արտադրողները սնանկանո՞ւմ են՝ նա խոսում է «խորը կառուցվածքային բարեփոխումների» մասին։
Սուրբ Գեորգը կարող է կանգնել տնտեսական փլատակների վրա ու հայտարարել, որ երկիրը վերելքի մեջ է։
Բայց այս ամենի հետևում կա միայն մեկ ճշմարտություն՝
Պապոյանը չի անում իր գործը, որովհետև չունի դրա կարողությունը։
Իսկ երբ չունես կարողություն, բայց կառչում ես աթոռից՝
դա արդեն անամոթություն է, ոչ թե քաղաքականություն։
Ինչու չի լքում իր կաբինետը՞
Որովհետեւ նա գիտի՝ դուրս գալուց հետո
Պետք է բացատրի՝ ո՞ւր են արդյունաբերողները։
Պետք է պատասխանի՝ ինչո՞ւ է արտահանումը կրճատվել կեսից ավելին։
Պետք է պատասխան տա՝ ո՞ւր են ներդրումները, որոնցով տարիներ շարունակ հպարտանում էր։
Եվ նա այդ պատասխանը չունի։
Ու դրա փոխարեն մնում է կաբինետում՝
ասես այդ կաբինետը իր սեփական տունն է, ոչ թե պետության վճարովի և ժամանակավոր հարթակ։
Ժողովրդի ձայնը պետք է հնչի հստակ
«Սուրբ Պապոյան, եթե արդյունաբերությունը մեռնում է քո օրոք,
իսկ դու դեռ խոսում ես, ապա դու այլևս սուրբ չես՝
այլ ավերիչ լռության գործիք։
Հեռացի՛ր։ Որովհետեւ այս տնտեսությունը քո փորձադաշտը չէ,
այլ՝ ժողովրդի վերջին հույսը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



