Ինչպես չկորցնել հավատն ու հոգևոր հավասարակշռությունը, ինչու ապրել Հայաստանում. Ավետիք Չալաբյանի ամփոփիչ հարցազրուցը
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս տարվա փետրվարին մենք մեկնարկեցինք «Հայկական գործոն» քննարկումների շարքը, որի նպատակն էր անդրադառնալ մեր հասարակությանը հուզող առավել կարևոր ռազմավարական խնդիրներին՝ ընդհանրական նպատակ ունենալով ի վերջո հայությանը նորից տարածաշրջանում հզոր քաղաքական և տնտեսական գործոն դարձնելը:
Մեր առաջին եթերաշրջանում մենք ունեցանք 17 թողարկում, որում ծավալված քննարկումները դրական հանրային արձագանք ստացան, և ճանապարհ բացեցին հետագա բովանդակային քննարկումների և հետազոտական աշխատանքների համար: Անցած շաբաթ մենք ներկայացրեցինք այս եթերաշրջանի եզրափակիչ, 18-րդ թողարկումը, որում, որոշակիորեն շեղվելով ավանդական ձևաչափից, պատասխանեցինք մեր ունկընդիրների տարբեր հարցերին, և նաև մի փոքր էլ պատմեցինք մեր և մեր հետագա նպատակների մասին:
Սիրով ներկայացնում եմ այս թողարկումը ձեր ուշադրությանը, սեպտեմբերին վերադառնալու և նոր եթերաշրջան սկսելու ակնկալիքով: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում իմ հրաշալի գործընկեր Նունե Մելքումյանին, և այս թողարկումների վրա աշխատած ողջ ստեղծագործական անձնակազմին՝ իրենց նվիրումի և մեր համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



