Գագիկ Սուրենյանը խնդրանքով դիմել է հրշեջներին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 28-ին, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը օգնության խնդրանքով դիմել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որպեսզի հրշեջները օգնության հասնեն իրեն։
Քանի որ մի քանի օր է ինքն կանխատեսել է, որ հանրապետությունում ջերմաստիճանը դարձյալ բարձրանալու է՝ հասնելով մինչև +40°C, հազարավոր քաղաքացիներ, չդիմանալով բարձր ջերմաստիճանին, գումարած նաև այն հանգամանքը, որ «Վեոլիա Ջուր»-ն էլ ջրամատակարարումը սարքել է շիլաշփոթ, պատրաստվում են Գ. Սուրենյանի տան մոտ բողոքի ակցիաներ իրականացնել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարար ծառայությունը բավականին օպերատիվորեն արձագանքում է Գ. Սուրենյանի խնդրանքին։
Հրշեջները հանդիպում են նրան, և Գ. Սուրենյանը հրշեջներին խնդրում է, որպեսզի կատարեն արևի հովացման աշխատանքներ։
Կարճ ժամանակում հրշեջները կատարում են հովացման աշխատանքները, ինչից հետո եղանակը սկսում է հովանալ, և քաղաքացիները հրաժարվում են Գ. Սուրենյանի տան մոտ բողոքի ակցիա իրականացնելու գաղափարից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































