Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈՒԼԻՍԻ). Ռեակտիվ ինքնաթիռի առաջին անկանգառ թռիչքը Խաղաղ օվկիանոսի վրայով. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Վագրերի համաշխարհային օր, Թայլանդ՝ Թայերենի օր, Ռումինիա՝ Ազգային օրհներգի օր, Մոլդովա՝ Սահմանադրության օր, Նորվեգիա՝ Սուրբ Օլաֆի մեծարման օր, Ռումինիա՝ Ազգային հիմնի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1817– ծնվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

1845 – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացել է Արարատի գագաթը:

1916 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Ալիս Սափրիչը։

1928– ծնվել է նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

1929– ծնվել է երգահան Ավետ Տերտերյանը:

2009- հորդառատ անձրևի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Սպիտակ-Նալբանդ հատվածում թունելից պոկված ժայռաբեկորներն ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա, որը տապալվել է երկաթգծի վրա և բախվել ԲաթումիԵրևան մարդատար գնացքի էլեկտրաքարշի դիմային հատվածին: Զոհեր և վիրավորներ չեն եղել:

2016- Սարի թաղում և Խորենացի փողոցում ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ է գործադրել ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով, եղել են վիրավորներ և բերման ենթարկվածներ:

2019- Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատախազության միջնորդությունը և ժամանակավորապես կասեցրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, որը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորն է։ Մեկ այլ քրեական գործով նրա աշխատասենյակը խուզարկել են, ապա կնքել։

2022- «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում իրականացրել է համապետական հանրահավաք և երթ։

2023- Հակարիի անցակետից ադրբեջանցիներն առևանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ ժամանող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

ԱՇԽԱՐՀ

1644 –վախճանվել է Հռոմի պապ Ուրբանոս 8-րդը։

1702 –Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ ռուսական և շվեդական բանակների միջև տեղի է ունեցել Գումմելսգոֆի ճակատամարտը։

1722 –սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ։

1836 –Փարիզի Աստղի հրապարակում բացվել է Հաղթանակի կամարը։

1851 – Անիբալե դե Գասպարիսը հայտնաբերել է Էվնոմիա աստերոիդը։

1856 –վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը։

1858 - Ճապոնիան արտասահմանցիների համար բացել է Տոկիոն և Օսական՝ վերջ տալով մեկուսացման քաղաքականությանը։

1883 –ծնվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

1890 –վախճանվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը։

1907– Մեծ Բրիտանիայի բանակի գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծել է առաջին սկաուտական կազմակերպությունը:

1921 - Ադոլֆ Հիտլերը դարձել է Գերմանիայի ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ։

1927–ծնվել է հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ Հարի Մուլիշը:

1952 –տեղի է ունեցել ռեակտիվ ինքնաթիռի առաջին անկանգառ թռիչքը Խաղաղ օվկիանոսի վրայով։

1957- հիմնադրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

1958– ստեղծվել է ՆԱՍՍԱ-ն՝ ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:

1973 - Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվել է միապետական կարգը, և երկիրը դարձել է հանրապետություն։

1979 - Արգենտինան և Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։

1981– տեղի է ունեցել արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը Լոնդոնում:

1983– վախճանվել է կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ իսպանացի նշանավոր ռեժիսոր Լուիս Բունյուելը:

2005- աստղագետները հայտնել են Էրիս գաճաճ մոլորակը հայտնաբերելու մասին։

2015 – Microsoft-ը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգը՝ Windows 10-ը։

2023 –Նիգերիայում ռազմական հեղաշրջմամբ սկսվել է նիգերական ճգնաժամը, Ֆրանսիան փակել է դեսպանատունը Նիգերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience