Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


Մեծ պայաքար Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար. պարզապես սկզբից պետք է հաղթել Ուկրաինայում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն «Ինչպես է Ռուսաստանը կորցնում Անդրկովկասը. առջևում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար պայքար է սպասվում» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանն էր երկար ժամանակ Անդրկովկասում հակասության մեջ եղել Ռուսաստանի հետ, իսկ հիմա ավելացել է ևս երկու հանրապետություն: Այսպիսով, Անդրկովկասի հետ հարաբերություններում ճգնաժամ է: Եվ դրա համար կա երկու հիմնական պատճառ՝ սերնդափոխությունը և Ուկրաինայում պատերազմը: Այսօր հետխորհրդային երկրներում հիմնական որոշումները կայացնում է մի սերունդ, որը չի հիշում Խորհրդային Միությունը: Ռուսաստանի կառավարության զգուշավոր քաղաքականությունը, որը 35 տարի նախընտրում էր չնկատել այդ երկրներում ռուսական ամեն ինչի փոխարինումը, տալիս է իր պտուղները: Ռուսաֆոբիան է ծաղկում տարբեր աստիճաններով: Ռուսաստանի կազմում անցկացրած ժամանակը ներկայացվում է ոչ այլ ինչ, քան «գաղութատիրական ճնշում»։

Վրաստանն առաջինն էր, որը խզեց կապերը Ռուսաստանի հետ։ Ադրբեջանի և Հայաստանի համեմատ այն պարզապես ռուսաֆոբիայի արգելոց էր։ Վրացիները, որպես ժողովուրդ, գոյություն ունեն Հին Հռոմի ժամանակներից, ունեն յուրահատուկ լեզու ու մշակույթ։ Կարևոր գործոն է այն, որ ԽՍՀՄում Վրաստանին շատ բան էր թույլատրվում, ի տարբերություն այլ տարածքների, որպես Ստալինի հայրենիք։ «Վրացի» բառը ԽՍՀՄում հոմանիշ էր հարուստ խարդախի, գլխարկով սպեկուլ յանտի, ռեստորաններում ռուս կանանց գայթակղող անձի։ Բայց «վերակառուցման» ժամանակ Վրաստանը խելագարվեց՝ հավատալով, որ կարող է երջանիկ ապրել ինքնուրույն։ Իհարկե, ոչինչ չստացվեց, բնակչությունը, փախչելով սովից և քաոսից, զանգվածաբար գաղթեց Ռուսաստան: Բացի այդ, աբխազներն ու օսեթները ապստամբեցին և հեռացան: Միայն Աջարիան հազիվ պահպանվեց: Խաբեբա և դեմագոգ Գամսախուրդիան փոխարինվեց մեկ այլով՝ Սաակաշվիլիով, և արդյունքում եղավ հնգօրյա պատերազմ Ռուսաստանի հետ: Սակայն զարմանալի է, որ այսօր Թբիլիսին Անդրկովկասում ամենաքիչ խնդիրներն է ստեղծում Մոսկվայի համար։ Բայց դեռևս դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ վրացի երիտասարդությունն ու մտավորականությունը դավանում են ամենադաժան ռուսաֆոբիա։ Այնպես որ, անակնկալներ կարելի է սպասել ցանկացած պահի։

Տարածաշրջանի մեկ այլ հին և նույնիսկ ավելի հին ժողովուրդ են հայերը, որոնք նույնպես ունեն իրենց սեփական գիրը, իրենց սեփական Եկեղեցին՝ ի տարբերություն շատերի, բայց նրանց պատմությունն ավելի մոտ է հրեաների պատմությանը։ Արտաքսում, աշխարհով մեկ ցրում, ցեղասպանություն։ Վրացիներից տարբերվող հայկական ազգայնականությունն ուղղված է ոչ թե ռուսների, այլ ադրբեջանցիների դեմ։ Նրանք են ներկայացվում որպես դարավոր թշնամի, ինչպես նաև որպես Լեռնային Ղարաբաղը անարդարացիորեն ստացածներ։ Բայց հայերին վտարեցին Ղարաբաղից։ Արդյունքում, նրանք հիմա ոչինչ չունեն։ Կարելի է ասել, որ նրանք պարտված պետություն են։ Բայց Փաշինյանին հաջողվեց հմտորեն վերակողմնորոշվել։ «Ղարաբաղը Հայաստան է» կարգախոսից հետո ամոթալիորեն պատերազմը պարտվելով՝ նա անցավ մեկ այլ խայծի՝ «Հայստանը Եվրոպա է»։ Եվ նոր կարգախոսը շահագործելով էլ նա գոյատևում է՝ այնտեղ մեզ սպասում են։ Եվ, իրոք, Արևմուտքը գայթակղում է Երևանին՝ խոստանալով նրան պոկել Ռուսաստանից։ Ակնհայտ է, որ հայերին կխաբեն, բայց այսօր նրանք ուզում են հավատալ, որ դա չի լինի, որ Փարիզի և Վաշինգտոնի բարի քեռիները կօգնեն, իսկ դրա համար պարզապես պետք է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Քանի որ Փաշինյանին և նրա թիմին անհրաժեշտ է գոյատևել, իսկ գոյատևումը կապված է դեպի Արևմուտք կողմնորոշման հետ, հարաբերությունների բարելավման հեռանկարներ չկան, միայն լիակատար կախվածությունն է դեռևս խանգարում խզմանը, իսկ ռուսամետ ուժերի իշխանության գալու հավանականությունը քիչ է։

Եվ, վերջապես, Ադրբեջանը՝ ամենամեծը, ամենաբնակեցվածն ու ամենահարուստը: 90-ականների սկզբին այդ երկիրը գրեթե փլուզվեց: Բայց աստիճանաբար ամեն ինչ բարելավվեց նավթի և գազի շնորհիվ: Ադրբեջանը գիրացավ, վերազինվեց և վերագրավեց Ղարաբաղը: Դրանից հետո սկսվեց հաջողությունից գլխապտույտը: 20-րդ դարի սկզբին բոլշևիկների կողմից ստեղծված այդ երիտասարդ ազգը որոշեց, որ սատանան էլ իր համար վտանգ չէ: Ալիևը հավատում է, որ կարող է առանց Մոսկվայի: Ալիև կրտսերի համար չափազանց կարևոր է իրեն լիովին անկախ զգալը: Սա երեկվա կրտսեր եղբոր բարդույթն է, և նրան հարգանքով վերաբերվել պետք չէ: Դա չի գնահատվի, և նա միայն ոտքերը կսրբի քեզ վրա: Ադրբեջանն ունի անկախ գոյատևման հնարավորություն, բայց պատմությունից անհնար է ջնջել «երկու հարյուր տարի միասին» արտահայտությունը։ Եվ նույն ադրբեջանական սփյուռքը Ռուսաստանում դրա ապացույցն է։ Եթե վաղը նրան պատշաճ կերպով ճնշեն, իրավիճակը կարող է շատ հետաքրքիր դառնալ։

Դե, իսկ վերջում՝ Ուկրաինայում հատուկ գործողության մասին։ Այսօր շատ բան չէր լինի, եթե Ռուսաստանը չխրվեր Ուկրաինայում։ Բաքուն և Երևանը, օգտվելով այն փաստից, որ դա է այժմ Մոսկվայի համար առաջնահերթություն, փորձում են իրենց համար բարենպաստ դիրքեր գրավել։ Միևնույն ժամանակ, նրանք հիանալի հասկանում են, որ եթե Ռուսաստանը հաղթի, ապա հաջորդը իրենք կլինեն՝ ոչ թե պատերազմի, այլ իրենց քաղաքականության վրա վերահսկողության առումով։ Գորբաչովի և Ելցինի ձեռքից անկախություն ձեռք բերած բոլոր խորհրդային հանրապետությունները ցույց են տվել, որ անվստահելի գործընկերներ են, և դրա հետ կապված ինչ-որ բան պետք է արվի։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց անկախությունը պայմանական է, հիմնված վստահության վրա։ Հետևաբար վարվել այնպես, իբր ազատագրական պատերազմում հաղթելու շնորհիվ են պետություն, չի աշխատում։ Բաքուն, Թբիլիսին և Երևանը պետք է իմանան իրենց տեղը, և այն, թե ինչու են այդ տեղում։ Ընդ որում, Ռուսաստանին միանալը բացարձակապես անհրաժեշտ չէ։ Կարելի է խոսել Մոսկվայի հետ պաշտպանական, մաքսային և արժութային միություն կազմելու մասին։ Եվ այդ հեռանկարն է, որը վախեցնում է այդ երկրների ներկայիս «սուլթանիկներին»։ Ամեն դեպքում, Ռուսաստանը դեռ պետք է պայքարի Անդրկովկասի համար։ Ի վերջո, այն Ռուսաստանի մաս է կազմել ոչ թե հենց այնպես, այլ բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Ոչ ոք չի կորցնելու այն։ Պարզապես սկզբից պետք է հաղթել Ուկրաինայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia