Ինչպես են Երևանում մեքենա պայթեցրել․ վենդետա ու հին հաշիվներ․ ով է մահացածը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 20-ին հրապարակվեց այն մասին, որ Երևանում մեքենան պայթեցնելու եղանակով ցանկացել են սպանել Արմեն Պողոսյանին։ «Infinity»-ն վերածվել էր մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 25-ին հիվանդանոցում Արմեն Պողոսյանը մահացել է։
shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե էլեկտրասյանը։
Մեր ձեռքում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է մեքենայի պայթյունը։
Իսկ ինչու են ցանկացել սպանել Արմեն Պողոսյանին, ի՞նչ պատմության մեջ է հայտնվել ու ում էր ձեռնտու նրա մահը:
Սպանված Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ,որ նա շահադիտական դրդումներով, պատվերով` 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց ստանձնելով կազմակերպել ՀՀ քաղաքացի Արսեն Բենիկի Չիչյանի բոլորին հայտնի Բոդոլի սպանությունը, Արմեն Պողոսյանը հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նախապատրաստվող սպանությունների մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Ըստ Armlur.am-ին հասած լուրերի՝ իրավապահներին հաղորդում ներկայացրած անձը առողջական խնդիրներ ունի: Այս քրեական գործը դատարանում էր ու քննվում էր, և պայթյուն եղավ: Մեղադրյալ Արմեն Պողոսյանին սպանեցին՝ մեքենան պայթեցնելով: Վենդետա՞, հին հաշիվնե՞ր թե այլ խնդիր Հայաստանում մարդիկ չեն սպասում արդարադատությանը այլ սեփական ձեռքերով են հաշիվներ մաքրում։
Իսկ ով է «Բոդոլը»․
«Բոդոլ» մականունով Արսեն Չիչյանը ում ցանկացել են սպանել մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին ու նրա կնոջը` Մադլեն Թաշչյանին պատկանող «Մեթլ Փրինս» ընկերության 10 % բաժնեմասի տերն է ու իր դեմ մահափորձը պայմանավորում է հենց այդ հանգամանքով:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Հետևեք մեզ՝ այստեղ




















































