Ֆիդանը հույս է հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների Ստամբուլում արագ հանդիպման վերաբերյալ։
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Հավատում եմ, որ երեք առաջնորդներն էլ կհավաքվեն Ստամբուլում՝ մեր նախագահի գլխավորությամբ», – Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆիդանը, մեկնաբանելով հուլիսի 23-ին տեղի ունեցած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։
Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի՝ բանակցությունների օրակարգում եղել է առաջնորդների հնարավոր հանդիպման հարցը։
«Ռուսաստանն ու Ուկրաինան բարի կամք են հայտնում Ստամբուլում հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Մեր նախագահը իսկապես հավատում է գագաթնաժողով անցկացնելու հնարավորությանը, նա ցանկանում է որոշ չափով արագացնել այս գործընթացը։ Սակայն նման հանդիպումը պահանջում է առաջընթաց պատվիրակությունների մակարդակով», – ասել է Ֆիդանը։
Ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլում: Մինչև ընդլայնված կազմով հանդիպումը, պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը առանձնազրույց են ունեցել: Իսկ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են մոտ 40 րոպե, որի ընթացքում կողմերը քննարկել են հուշագրերի նախագծերում ամրագրված դիրքորոշումները:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































