Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 25-ին, ժամը 20:30-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու և անձրևի հետևանքով Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերում արգելափակվել ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղների ապամոնտաժման, արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման, ջրահեռացման, սահմանազատման աշխատանքներ։
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք. Երևանում՝ 26, Շիրակի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 1 դեպք։
Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն:




















































