Yerevan, 17.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մի գդալ սեր». նոր ռոմանտիկ մելոդրամա՝ Անի Խաչիկյանի և Ներսես Ավետիսյանի մասնակցությամբ

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուտով կինոսիրողները հնարավորություն կունենան դիտելու նոր ռոմանտիկ մելոդրամա՝ դերասաններ Անի Խաչիկյանի և Ներսես Ավետիսյանի գլխավոր դերակատարմամբ: Նոր աշխատանքով ռեժիսոր  Հրաչ Քեշիշյանը «Մի գդալ սեր» կփոխանցի հանդիսատեսին:  Ֆիլմը ստեղծվել է ըստ գերմանացի գրող Փ. Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի, մի պատմություն, որտեղ խոհարարությունը դառնում է սիրո, ինքնաճանաչման և հայկական ինքնության բացահայտման լեզու։ Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: 


Ֆիլմի սյուժեն միահյուսում է Հայաստանի և Բոստոնի գեղագիտական հակադրությունը՝ սրտաբաց սիրո պատմության ներքո։  Գլխավոր հերոսներին մարմնավորող Ներսես Ավետիսյանն ու Անի Խաչիկյանը խոստանում են դիտողին փոխանցել այն մի գդալ սերը, որն, ըստ հեղինակների, կարող է փոխել ամեն ինչ։

«Գիտենք, թե որքան կարևոր է այն մի գդալ սերը, որ փոխանցելու ենք հայ հանդիսատեսին։ Եվ այդ սերը մենք պատրաստ ենք փոխանցել լիարժեք նվիրվածությամբ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Անի Խաչիկյանը:

Ներսես Ավետիսյանը խոստովանեց՝ շատ ուրախ է, որ այս ֆիլմը շուտով կմտնի արտադրական փուլ։

«Ու նաև հպարտ եմ, որ աշխատելու եմ Անիի հետ՝ իմ լավագույն ընկերներից մեկի։ Մեր բեմական տանդեմն արդեն հինգ տարի է՝ գործում է հաջողությամբ, հիմա ժամանակն է էկրանի վրա նույն ներդաշնակությունը փոխանցել»,- նշեց դերասանը:

Պատմություն է մի լրագրող աղջկա մասին, որը հանգամանքների բերումով դառնում է խոհանոցի տիրուհի
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հույս հայտնեց, որ սեպտեմբերին արդեն կսկսեն նկարահանումները։ «Գեղեցիկ ֆիլմ է ստացվելու: Պատմությունը շեֆ-խոհարարի մասին է և մի լրագրող աղջկա, որը հանգամանքների բերումով դառնում է խոհանոցի տիրուհի։
Սա սեր է՝ մի գդալով կամ մի գդալ սեր փոխանցելու միջոցով։ Ռոմանտիկ մելոդրամա է՝ իր խորքային շերտերով։ Բոստոնում ապրող մի հայ տղա գալիս է Հայաստան, սիրահարվում Հայաստանին ու մնում այստեղ։
Ցույց ենք տալու մեր երկրի ամենագեղեցիկ վայրերը, հայկական խոհանոցի հոգին՝ իսկական սիրով։ Սա հայ կինոյում խոհարարության շուրջ ստեղծված եզակի ֆիլմերից է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Հրաչ Քեշիշյանը:

Նա նշեց, որ նկարահանումները հիմնականում կլինեն Հայաստանում, իսկ մի քանի տեսարաններ՝ Միացյալ Նահանգներում։

Օպերատոր Մկրտիչ Մալխասյանը հումորով նկատեց․ «Իմ ամենամեծ մարտահրավերն այս ֆիլմում չգիրանալն ու ֆորմայի մեջ մնալն է»։

Անի Խաչիկյանը հիշեց իր  առաջին հեռակա շփումը Հրաչ Քեշիշյանի հետ․

«Վեցերորդ-յոթերորդ դասարանում էինք, երբ Նար-Դոս էինք անցնում դասագրքում։ Այդ նույն օրերին էկրան բարձրացավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնին»։ Դասարանով գնացինք դիտելու։ Իսկ հիմա՝ ես եմ Հրաչ Քեշիշյանի ֆիլմի հերոսուհին։ Դա ինձ համար մեծ պատիվ է»,-անկեղծացավ Անին։

Ներսես Ավետիսյանն էլ ավելացրեց՝ հիշելով իր առաջին տպավորությունը ռեժիսորի նախորդ ֆիլմերից․

«2009-ին դիտեցի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը։ Արդեն այդ տարիքում՝ 12-ում, մտածում էի՝ ինչու Սամվել Թոփալյանի տեղը ես չեմ։
Արդեն 10 տարի է՝ Քեշիշյանի հետ համագործակցում եմ, ու դրա համար անսահման շնորհակալ եմ»,- պատմեց դերասանը:

«Մենք հիմա մեր փոքր երեխաների հեքիաթի մեջ ենք։ Այդ իսկապես ուրախություն է, ու ես կարոտել եմ կինոն»,- ամփոփեց Անի Խաչիկյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Financial Education Program for Artsakh Schoolchildren Summarizes Results: IDBankAraratBank Co-Funds "Culture - My Way" Project Financed by UNESCOOne dram is a force that unites thousandsUcom launches uCoin cumulative bonus system 5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup Summit