Թուրքիայում անոմալ շոգ է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում անոմալ շոգ է դիտվում, երկրի արևելքի մի շարք քաղաքներում ջերմաստիճանը մոտենում է 50 աստիճանի ըստ Ցելսիուսի, հաղորդում է պետական Anadolu գործակալությունը։
Մասնավորապես, հինգշաբթի երկրի առնվազն 38 քաղաքներում, դրանց թվում՝ Անթալիայի և Մուղլայի հանգստավայրերում, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայում գրանցվել է 40 աստիճանից բարձր ջերմաստիճան։
«Հինգշաբթի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Սիիրթում՝ 49,1 աստիճան, ինչպես նաև Մարդին նահանգի Քիզիլթեփեում և Շրնաք նահանգի Ջիզրեում՝ 48,8 աստիճան»,- գրում է գործակալությունը։
Ուրբաթ երկրի արևելյան Սիլոպի քաղաքում գրանցվել է ռեկորդ՝ 49,9 աստիճան։
Աննախադեպ շոգի պատճառով Թուրքիայի բազմաթիվ նահանգներում անտառային հրդեհներ են բռնկվում։ Մասնավորապես, Անթալիայում ուրբաթ առնվազն երեք շրջաններում մարվել են անտառային հրդեհները, սակայն երեկոյան կրակը տարածվել էր Ալանիա և Գազիփաշա շրջաններում, որտեղից չորս շենքերի բնակիչներ էին տարհանվել:
Ըստ Օդերևութաբանության գլխավոր վարչության (MGM) կանխատեսման՝ Թուրքիայում անոմալ շոգը կպահպանվի մինչև օգոստոսի 2-ը՝ 7-12 աստիճանով գերազանցելով սեզոնային միջին ջերմաստիճանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ




















































