Նախընտրական տրամադրություններ ու սադրիչ ցույցեր. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
rybar.ru–ն «Հայաստանում նոր բողոքի ալիքները սարերի հետևում չեն…» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչ Հայաստանի հանրային տարածքում ողջ ուշադրությունը կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու իրեն սպառնացող «վտանգից» ազատվելու ցանկության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, Շիրակում սկսվել են հակառուսական նոր գործողությունների նախապատրաստություններ։
Հայկական իշխանամետ լրատվամիջոցներն սկսել են տարածել 102-րդ ռազմաբազայում ռուսական ներկայության և մասնավորապես ՀԱՊԿ-ի դեմ ցույցերի կոչեր։ Միջոցառումը նախատեսված է անցկացնել օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակման օրը։ Նախնական տեղեկությունների համաձայն, Շիրակի մարզի հակառուսական տրամադրություներ ունեցող քաղաքացիներն ու քաղաքական գործիչները կմիավորվեն իրենց երևանցի կողմնակիցների հետ և զանգվածային ակցիաներ կանցկացնեն նախորդ տարիների նույն սցենարով։
Արևմտամետների նման գործունեությունը զարմանալի չէ, հակառուսական պատմությունները սրվել են հենց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի բռնի տապալման պլանավորման ֆոնին։ Մեր տեղեկություններով, օգոստոսի 23-ի ակցիայի կազմակերպիչների թվում են արևմտամետ այն կուսակցությունները, որոնց դաշինքը Գյումրու ընտրություններում խոշոր հաշվով պարտվեց, և դա՝ չնայած նրան, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տեղական չափանիշներով հսկայական գումարներ էր հատկացրել այդ ուժի նախընտրական քարոզարշավի համար։
Այս պահին Հայաստանում ակտիվ նախապատրաստություն է ընթանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առումով, և բոլոր արևմտամետ գրանտակերներն ակտիվորեն ցուցադրում են իրենց գործունեությունը։
ՀՀ ղեկավարության համար կարևոր է քաղաքական տարածքը մաքրել ընդդիմությունից, այդ իսկ պատճառով ճնշումը ուժեղացել է այնպիսի անցանկալի անձանց վրա, ինչպիսիք են Սամվել Կարապետյանը և հայ հոգևորականները։ Ռուսական բազայի մոտ սադրիչ ցույցերը 2026 թվականի վճռորոշ ընտրություններից առաջ իշխանությունների քաղաքական քարոզարշավի մի մասն են կազմում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



